Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իշխանյան. «Տավուշում մարդիկ պատրաստ են պաշտպանել իրենց գյուղերը ու շատ կարեւոր է, որ իրենց լքված չզգան»

Մարտ 18,2024 17:33

Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբում պատմեց Ադրբեջանին տարածքներ հանձնելու իշխանության մտադրությունից հետո՝ ընդդիմադիր գործիչների հետ Տավուշի Ոսկեպար եւ Բաղանիս գյուղերում գտնվելուց ստացած տպավորությունների մասին: Բայց մինչ այդ՝ անդրադառնալով մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից մեկի հայտարարությանը, թե «եկեք մի շրջան մոռանանք եղեռնը, թուրքին փշի-փշի անենք»՝ ասաց, որ 1915 թվականի ցեղասպանության ժամանակ էլ մեր պաշտպանական բնազդը թուլացնողներ եղել են, ու այդպիսիներին հիշեցրեց անցյալի դասերը:

«Տավուշում մարդիկ կանգնած են, ոգին լավ է մարդիկ պատրաստ են պաշտպանել իրենց գյուղերը, թեեւ լարված են ու իրենց մի տեսակ լքված են զգում: Շատ կարեւոր է, որ այնտեղ մարդիկ շարունակաբար իրենց լքված չզգան: Դրա համար հարկավոր է, որ շատ մարդիկ գնան այնտեղ ու հարաբերություններ հաստատեն: Պետք է, որ քաղաքացին Երեւանում հստակ իմանա, թե այնտեղ ինչ է կատարվում եւ ուզենա գնալ:

Իհարկե, զուգահեռ տեղի են ունենալու դավաճանների «վերբովկայի» գործընթացները՝ սուտ խոստումները, ինչպես եղավ Աղավնոյի հանձնման ժամանակ: Բայց իրականությունն այն է, որ եթե այդ գյուղերը հանձնեցին, շրջակա տարածքները, որտեղով անցնում են դեպի Վրաստան գնացող միջպետական ճանապարհը ու Հայաստան մտնող գազամուղը՝ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության ներքո, Ոսկեպարը հայտնվելու է շրջապատման մեջ՝ կապը Հայաստանի հետ կտրվելու է: Իսկ այդ պարագայում իմ սերնդակիցները, որոնք այդ ճանապարհով գնում են Թբիլիսի «տժժալու», այլեւս չեն կարող գնալ: Վաղ թե ուշ Շիրակի մարզով գնացող ճանապարհն էլ թուրքերը կվերցնեն, որովհետեւ, ինչպես տեսնում ենք, նրանք հստակ մտածողությամբ գնում են դեպի Ալեքսանդրապոլի պայմանագիր, ու գուցե ավելի՝ մինչեւ հայերի ոչնչացում»:

Հովհաննես Իշխանյանը եւս մեկ անգամ կրկնեց, որ իրենց եղած գյուղերում՝ Ոսկեպարում եւ Բաղանիսում ժողովուրդը պատրաստ է պայքարի, բայց այստեղ կա նաեւ բանակի հարցը: «Սա եկավ ու մեր հաղթանակած բանակը ոչնչացրեց: Այդ բանակային կորպուսում մեր հաղթանակներ կերտողը՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը, շինծու գործով հիմա տնային կալանքի մեջ է: Եվ մենք հասկանում ենք, որ սրանք ամեն ինչ արել են, որպեսզի հերթական հարձակման ժամանակ պաշտպանություն չլինի: Բայց վստահ եմ, որ բանակում կան պատվով սպաներ, որոնք դավաճանական հրամաններ չեն կատարի: Հենց նրանց ոգին պետք է բարձրացնել՝ ցույց տալով, որ ժողովուրդն է նրանց կողքին թե Երեւանում, թե մարզերում»,-ասաց Հովհաննես Իշխանյանը:

Նրա խոսքով, որոշակի դավաճանական քարոզչություն, որը ուղիղ չի առնչվում տավուշցիների ճնշող մեծամասնության հետ, կողքից արված է: «Հակառուսականությունը սրանք Հայաստանում բարձր աստիճանի են հասցրել: Ու հակառուսականությունը ավելանալու է, քանի դեռ նիկոլականները իշխանության են»,-ասաց Հովհաննես Իշխանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031