Լրահոս
Օրվա լրահոսը

Միգուցե կանխատեսում են, որ Հայաստանն ի վերջո կարող է Թուրքիայի կողմից կլանվել, էս գլխից Էրդողանի՞ն են քծնում. Թեւանյանը՝ թուրքերին «փշի-փշի անելու» մասին

Մարտ 18,2024 15:22

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը կարծում է, որ այն մտավորականները, որոնք այս օրերին հայատյաց կամ թուրքամետ հայտարարություններ ու դիտարկումներ են անում՝ այդ կերպ ընդամենը փորձում են հաճոյանալ Նիկոլ Փաշինյանին:

Անդրանիկ Թեւանյան

«Ծատուրյաններին մտավորական ասելը մի քիչ բարձրագոչ է հնչում: Մտավորականության մեր պատկերացումները պետք է փոխել: Մտավորականն այն չէ, որ ինչ-որ բեղ կամ մորուք է պահում, կամ ոչ ստանդարտ ձեւով հագուստ հագնում ու մի երկու նախադասություն արտահայտում: Ծատուրյանները ստոկհոլմյան համախտանիշով տառապող մարդիկ են կամ այդ պարզ ծամածռություններով այս իշխանություններին դուր եկողներ: Այդ մարդիկ որսացել են քամիները, որ Նիկոլ Փաշինյանի համար թուրքամետ կամ հայատյաց հայտարարությունները ընկալելի եւ ընդունելի են, Թուրքիայի միջոցով քծնում են Փաշինյանին: Միգուցե կանխատեսում են, որ Հայաստանն ի վերջո կարող է Թուրքիայի կողմից կլանվել, էս գլխից Էրդողանի՞ն են քծնում: Այդ մարդիկ ամեն ինչի էլ ընդունակ են»,- անդրադառնալով Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի դիտարկումներին, թե «Եկեք մի շրջան մոռանանք Եղեռնը, թուրքերին փշի- փշի անենք»,- ասաց Անդրանիկ Թեւանյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031