Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում այսօր անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների հարցին։
«Մենք հատուկ ուշադրություն դարձրեցինք կայունության, անվտանգությանը եւ կայուն զարգացման ապահովմանը Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ունի «խաղաղության խաչմերուկ» ծրագիր, ես կարծում եմ, որ դա չափազանց կարեւոր է մեր երկրների համար։ Մենք նպատակ ունենք համագործակցել մեր գործընկերների հետ այն նպատակով, որ այս Միջին միջանցքը վերջապես իրականացնի իր ներուժն ամբողջությամբ։ Այս ամենը հաշվի առնելով եւ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ Հայաստանը չափազանց մեծ առավելություն ունի Ղազախստանի համար միջմայրցամաքային ծրագրերում»,- ասաց Ղազախստանի ԱԳ նախարարը։
Նա նաեւ նշեց, որ Հայաստանում գրանցված է ղազախական կապիտալով ավելի քան 100 ձեռնարկություն, իսկ Ղազախստանում կա հայկական կապիտալով 435 ընկերություն։ «Այս ձեռնարկատերերի եւ քաղաքացիների ազատ տեղաշարժի համար մենք նոր թռիչքներ ենք բացում Աստանայի եւ Երեւանի միջեւ»,- հավելեց Մուրատ Նուրտլեուն։
Նա նաեւ հայտնեց, որ նախատեսվում է ստեղծել հայ-ղազախական ձեռնարկատիրական խորհուրդ։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ