«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեգնանքով շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանում նախագահական ընտրությունների մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով, որ չկա ընդդիմություն, չկա ազատություն, չկա ընտրություն։ Ես չէի արձագանքի այս հեգնական շնորհավորանքին, եթե ԵՄ չափանիշները հավասարապես կիրառվեին Շառլ Միշելի կողմից։
Նույն Շառլ Միշելն օրեր առաջ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ և իր բարեմաղթանքները հայտնել նոր մանդատի կապակցությամբ։ Տարօրինակ է, բայց Ալիևին ուղղված շնորհավորանքը, ով 2003 թվականին հորից ժառանգել է Ադրբեջանի նախագահությունը, 21 տարի իշխանության ղեկին է և 92,05%-ով ստացել է իր հինգերորդ ժամկետը որևէ սարկազմ կամ հեգնանք չի պարունակում։
Նաև չի ասում, որ Ադրբեջանում ընդդիմություն, ազատություն, ընտրություն չկա։ Ոչ մի խոսք քաղբանտարկյալների, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների, Ադրբեջանում և աքսորում գտնվող հալածված լրագրողների և բլոգերների մասին։
Կարդացեք նաև
Քանի որ մենք երկուսս էլ Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) անդամ ենք, ես ամաչում եմ այս մարդու վարքագծի և երկակի ստանդարտների պրակտիկայի համար, և այս մարդը ներկայացնում է ԵՄ-ն։
Բայց ես ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է, և ես հույս ունեմ, որ ապագայում ԵՄ-ի գլխին ավելի ադեկվատ գործիչներ կտեսնեմ»։
The President of the European Council Charles Michel @CharlesMichel congratulated Russian President Vladimir Putin with irony at the start of the Russian presidential elections, emphasizing that there is no opposition, no freedom, no choice. I wouldn't react to this ironic… pic.twitter.com/XpVT7QUFPK
— Edmon Marukyan (@edmarukyan) March 18, 2024