Լրահոս
Օրվա լրահոսը

Այս վիճակի հիմնական մեղավորը մեր եսասիրությունն է. Գևորգ Սրբազան

Մարտ 18,2024 12:19

«Իմ խորը համոզմամբ այս անտարբերությունը գալիս է եսապաշտությունից՝ մեր մեջ բուն դրած եսապաշտությունից և այս վիճակի հիմնական մեղավորը մեր եսասիրությունն է։ Եթե մենք հետ դառնանք և նայենք մեր անցած երեսուն տարիներին նաև այսօրվան մեր մեծագույն մեղքը, որ մեզ հասցրել է այս վիճակին մեր եսասիրությունն է՝ ագահությունը, միայն սեփական ցանկություններով ապրելու նեղ մտածողությունը։ Եթե մեզ մոտ համայնքի կամ պետականության գաղափարը խորը նստած լիներ, վստահ եղեք, չէր լինի այս վերաբերմունքը, բայց մեզ մոտ կա միայն «ես», լավագույն դեպքում կա ընտանիք, չկա համայնք չկա պետականություն։

Այսօր, երբ մարդուն ասում են՝ «գիտես քեզ համար լավ կլինի» շատ շատերը պատրաստ են ազգային արժեքները, հայրենիքը , հոգևոր այլ արժեքները դնել մի կողմ, միայն նրա համար որ իր համար լավ կլինի ՝ լավ մեքենա կունենա, լավ կապրի, հաճույքներից կօգտվի․ սա է մեր մեծագույն մեղքը։

Մինչև մեզ համար հայրենիքը չդառնա գերակա արժեք՝ բարձր քան մեր սեփական ընտանիքը, քան մեր սեփական ընտանիքի անդամները, մեզ մոտ ոչինչ չի փոխվի․ սա է պետական մտածողությունը»։

Գևորգ Սրբազան

Մասյացոտնի Թեմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031