Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յըլդըրըմ. Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի

Մարտ 18,2024 11:52

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Թյուրքական պետությունների կազմակերպության Ավագանու նախագահ, նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Բինալի Յըլդըրըմը Բաքվում գտնվելու ժամանակ այս նվերն էր հանձնել Ալիևին, որտեղ Ալիևի երկաթյա բռունցքն է պատկերված (խմբ.մակագրված է՝ «Ղարաբաղն Ադրբեջան է: Նոյեմբերի 8-ը՝ հաղթանակի օր

Յըլդըրըմը նաև անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցք» եզրույթին:

«Թող 21-րդ դարը դառնա թուրքերի դար: Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի։ Հայաստանը նման հնարավորություն ուներ Ղարաբաղի հարցի լուծումից հետո։ Պետք է բացել սահմաններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել Զանգեզուրի միջանցքը։ Պետք է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ: Հայաստանի պետական զինանշանի վրա պատկերված են մեր հողերն ու Ագրիդաղը [Արարատ լեռը]։ Դա պետք է վերացվի»,- հայտարարել է Յըլդըրըմը անցած շաբաթ:

Հիշեցնեմ, որ հունվարի 29-ին էլ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Ալիևին կացին/տապար էր նվիրել։

Կարծում եմ «խաղաղասիրական» միտումները շատ ակներև են մեր հարևան հակառակորդների կողմից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031