«Ազատություն». «Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք», – ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա վերահաստատել է իր ավելի վաղ արած հայտարարությունը՝ շեշտելով․ – «Այժմ ավելի մոտ ենք խաղաղությանը, քան երբևէ»:
«Օկուպացիայի ընթացքում, ցավոք, բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին։ Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը 28 տարի ոչ մի արդյունք չտվեց։ Բայց հիմա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման արդյունքում, կարծում եմ և հուսով եմ, որ մենք շատ մոտ ենք բեկումնային փուլին։ Սա շատ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն կլինի Կովկասում։ Սա կնշանակի, որ խաղաղությունը, երկար սպասված խաղաղությունը կգա Կովկաս», – ասել է Ալիևը։
«Հայաստանն ու Ադրբեջանը երկար տարիների հակամարտությունից հետո այսօր հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության։ Դուք առավել քան երբևէ մոտ եք խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Եվ ես կարող եմ միայն հորդորել Ձեզ օգտվել այս հնարավորությունից՝ Հայաստանի հետ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար», – ասել է Ստոլտենբերգը՝ նաև նույնաբովանդակ գրառում կատարել X-ի իր էջում։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: