«Ազատություն». Քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկով` Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով ձայների 87,3 տոկոսը։ Սա կլինի նրա հինգերորդ ժամկետը, որը կավարտվի 2030 թվականին։
Ընտրություններին չորս թեկնածուներ էին մասնակցում․ Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է քվեների 4,3 տոկոսը, «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ 3,8 տոկոսը, լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին՝ 3,2 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 1,4 տոկոսը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: