«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Նոր էքսկլյուզիվ վիդեո ու ինֆո աշխարհի «7-րդ ամենաանվտանգ» մայրաքաղաքի Ֆուչիկի փողոցի կրիմինալ «ռազբոռկայից»։
Պարզվում է, որ Ֆուչիկի փողոցի վրա օրերս տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ`
1. Մի հանցավոր խումբ մյուսի ներկայացուցիչներից մարդկանց է առևանգվել (տես 2-րդ վիդեոն),
2. Սերբական արտադրության մարտական նռնակ է կիրառվել (տես 1-ին վիդեոն),
3. Դեպքի վայր եկած ոստիկանները լուռ հետևել են հանցավոր խմբերի ներկայացուցիչների փախուստին (տես 2-րդ վիդեոն),
4. Կողքի շենքի բնակիչներից ականատես ամուսնական զույգ է տարվել (ու ապօրինի պահվել) Երևանի քաղաքային ոստիկանություն, որտեղ ամուսին Արեգ Սարգսյանը խոշտանգվել է (հաղորդումը առավոտյան է ներկայացվելու)։
5. Երկուսն էլ քրեական ենթամշակույթ հարող խմբեր են և ունեն սերտ կապեր իրավապահ համակարգերում։ Բազում ոստիկաններ միշտ իմացել են, որ այս մարդիկ զինված շրջում են քաղաքում, բայց ոչինչ չեն ձեռնարկել։
Կարդացեք նաև
Հ.Գ. Նոր վիդեոն 2-րդն է, 1-ինը երեկ էի հրապարաել։