Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ առաքելական եկեղեցին միակ ինստիտուցիոնալ կառույցն է, որ ազգային գաղափարախոսություն է քարոզում. Դավիթ Անանյան

Մարտ 17,2024 23:20

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը     

Ցավոք սրտի, Հայ առաքելական եկեղեցին միակ ինստիտուցիոնալ կառույցն է, որ ազգային գաղափարախոսություն է քարոզում…

Ակնհայտ է, որ քաղաքագիտական վերլուծության համատեքստում ինստիտուցիոնալ կառույցների դերը ազգային գաղափարախոսության ձևավորման և առաջ մղման գործում առանցքային է՝ պետականության և ազգային ինքնության կառուցվածքը դիտարկելիս: Հայ առաքելական եկեղեցու օրինակն ընդգծում է նրա դիրքորոշման եզակիությունն ու, միաժամանակ՝ բարդությունը հայ հասարակական կյանքի և պետության գործունեության համատեքստում։ Ցավոք սրտի, Հայոց եկեղեցին հանդես է գալիս որպես հիմնական դերակատար, որի գործունեությունը որքան գաղափարական է, այնքան էլ հոգևոր՝ ուղղված ազգային արժեքների և իդեալների ձևավորմանն ու պահպանմանը։

Հայ առաքելական եկեղեցին, ունենալով խորը արմատներ և մեծ հարգանք հայ հասարակության կառուցվածքում, ցավոք սրտի, իրենից ներկայացնում է ազգային պետության զարգացման գաղափարին առնչվող հայեցակարգերի առաջ մղման եթե ոչ միակ, ապա գոնե՝ կենտրոնական հարթակը։ Ցավոք սրտի, այն միակ բացառիկն է, որ հանդես է գալիս որպես կատալիզատոր ազգային գիտակցության ամրապնդմանն ու պետական ինքնիշխանության ձգտումներին աջակցելու գաղափարների ձևակերպման և տարածման գործընթացներում։

Սակայն Հայ առաքելական եկեղեցու հնարավորությունները՝ որպես ազգային-ազատագրական շարժման առաջնորդի, սահմանափակված են նվիրապետական կանոններով և իր հոգևոր առաքելության գիտակցմամբ։ Հայոց եկեղեցին, չնայած իր բարոյական և գաղափարական զգալի ռեսուրսներին, բախվում է սահմանափակումների քաղաքական և ռազմական ոլորտներում, որոնք, ցավոք սրտի, խոչընդոտում են ազգային-ազատագրական համապարփակ ջանքերն ուղղորդելու և աջակցելու նրա կարողությանը։

Մյուս կողմից, չնայած Հայ առաքելական եկեղեցու պատմական և ժամանակակից այս փուլում ցուցադրվող խրոխտ կեցվածքին, ցավոք սրտի, միասնական ազգային ռազմավարություն ձևավորելու նպատակով հայ հասարակության տարբեր սոցիալական շերտերի և քաղաքական խմբերի կողմից այս ինստիտուցիոնալ կառույցի շուրջ անգամ համախմբման ջանքեր չեն նշմարվում։ Եկեղեցու շուրջ համախմբվելու ջանքերի բացակայությունն ընդգծում է հայկական հասարակական-քաղաքական միջավայրի մասնատվածությունը և մատնանշում ազգային երկխոսության բացակայությունը, որն ակնհայտորեն մեզ բոլորիս պարտադրում է ռազմավարական պլանավորման լրացուցիչ գործիքների և հարթակների մշակման գործընթացներ ձեռնարկել:

Այնուամենայնիվ, մեր պետության և ազգի գոյութենական ճգնաժամի արդի փուլում, բարեբախտաբար, առկա է գոնե մեկ ինստիտուցիոնալ կառույց՝ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու, որը քարոզում է ազգային գաղափարախոսություն և հայ հասարակության ու պետականության մեջ ընդգծում է ազգային ինստիտուցիոնալ կառույցների առկայության ու ակտիվության կարևորությունը՝ ազգային ինքնության գաղափարական հիմքի ձևավորման գործում։

Բարեբախտաբար, Հայ առաքելական եկեղեցին իր գործունեությամբ ու քարոզներով բացահայտում է ազգային-ազատագրական ջանքերը ղեկավարելու և համակարգելու՝ այս կառույցների կարողությունների ներկայիս բացերը՝ ընդգծելով ավելի լայն հասարակական-քաղաքական մոբիլիզացիայի և ինտեգրման անհրաժեշտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031