Մարտի 12-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկվայի հայերի միության շենքում, ինչի հետևանքով Մոսկվայում բնակվող Արեն Երգանջյանը մարմնի և գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին մարտի 12-ին հեռախոսազանգով ասաց 20-ամյա Ա․ Երգանջյանը։
Նա փոխանցեց հետևյալը․ «Արտյոմ Վարդանյանն իր աշխատասենյակում մազերիցս բռնեց ու գլուխս մի քանի անգամ խփեց պատին։ Արձանիկ կար, դրանով է նաև խփել։ Ոտքը դրել էր փորիս, մի ձեռքս բռնել էր, որ չկարողանամ պատասխանել ու սկսեց խփել։ Մինչև խփելն էլ ինձ հայհոյում էր։ Հարվածներից ես ուշաթափվել եմ, ընկերներս տարել են հիվանդանոց, ուղեղի ցնցում է ախտորոշվել, քիթս է կոտրվել, երկու ատամ եմ կորցրել»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում