Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը
Իմ մշտական ուշադրության կենտրոնում են համայնքի հոգևոր կարիքները և մասնավորապես եկեղեցաշինության հարցը:
Շուտով Նոր Կյուրինի վարչական շրջանը նույնպես կունենա աղոթատեղի, որը կօծվի Հայոց Եկեղեցու նշանավոր սրբերից մեկի՝ սբ. Մանե կույսի անունով: Սույն եկեղեցու կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս 1990-ական թվականներին` ազատամարտիկների նախաձեռնությամբ։
Կարդացեք նաև
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանի օրհնությամբ՝ օրեր առաջ նախաձեռնեցինք եկեղեցին ավարտուն տեսքի բերելու կարևոր առաջադրանքը: Այսօր, ուղեկցությամբ թեմակալ առաջնորդի, վարչական շրջանի հոգևոր հովիվ Տ. Ղազար քհն. Թորոսյանի, Նոր Կյուրինի վարչական ղեկավար Մյասնիկ Գրիգորյանի, Նոր Խարբերդ բնակավայրի վարչական ղեկավար Կամո Կակոյանի, Մարմարաշեն բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Զաքարյանի և մի խումբ բնակիչների ծանոթացանք եկեղեցում իրականացվող շինաշխատանքներին:
Ուրախությամբ արձանագրում ենք, որ մոտ ապագայում եկեղեցու զանգերը կհնչեն նաև Նոր Կյուրինում։
Սբ. Մանեն Հայաստանում կլինի սրբի անունը կրող առաջին եկեղեցին: