Եվրոպական խորհրդարանի տարբեր կուսակցություններ ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներ դիմել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար։ Այդ մասին X-ի իր էջում գրառում է արել Եվրարախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։
«Մենք անհանգստացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` 2021թ․-ի դեկտեմբերի 7-ի իրավաբանորեն պարտադիր որոշման աղաղակող խախտմամբ:
Այդ օբյեկտները մեր Եվրոպական ժառանգության կարևոր մասն են կազմում, և մեր պարտքն է ապահովել դրանց պահպանությունը»,– ասված է պատգամավորների պաշտոնական նամակում։
Թարգմանությունը՝ «Ազգ»-ի
Կարդացեք նաև
Armenian cultural & religious heritage in #NagornoKarabakh is indeed part of Europe’s shared heritage. Therefore, the whole of Europe (including Azerbaïdjan & Armenia) have a shared responsibility to save this endangered heritage. @CharlesMichel @vonderleyen @RobertaMetsola https://t.co/tocn628RYJ
— Europa Nostra (@europanostra) March 15, 2024