Մարտի 16-ին, ժամը 21:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը (մոտ 40 մ):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել 3 տուժածի (մյուս 3-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Կարդացեք նաև
Տուժածները՝ Վ․ Հ․-ն (ծնված 1986 թ.), Ս․ Հ․-ն (ծնված 1958 թ.), Գ․ Ղ․-ն (ծնված 1994 թ.), Ն․ Մ․-ն (ծնված 1955 թ.), Վ․ Դ․-ն (ծնված 1979 թ.), Ս․ Մ․-ն (ծնված 2000 թ.) և Գ․ Խ․-ն (ծնված 1992 թ.), հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ: Բժիշկները Վ․ Հ․-ի և Գ․ Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար։
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն