Մարտի 16-ին, ժամը 20:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քանաքեռավան և Զովունի գյուղերի խաչմերուկի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Peugeot» մակնիշի գազաբալոններ տեղափոխող ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ վնասվել են գազալցակայանի պատը՝ 10 քմ և տանիքը՝ 20 քմ․ տանիքի մետաղե թիթեղը (10 քմ) պոկվել և ընկել է «Opel» ու «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաների վրա՝ վնասելով դրանք։
Կարդացեք նաև
Գազալցակայանի աշխատակից Ռ․ Ն․-ն այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները 1 գազի բալոն գազալցակայանի տանիքից և 6-ը գազալցակայանի տարածքից տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել տարածքի լվացման աշխատանքներ։
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն