Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոքր Հայաստանի արյան հաշվին մեծ երկրները կարող են միմյանց ներել կամ հաշտվել իրար հետ. «Հայացք Երևանից»

Մարտ 17,2024 10:00

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում օրեր առաջ հնչեց հայտարարություն, թե Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ընդդեմ Ռուսաստանից եկող հնարավոր սպառնալիքների: Մինչ այդ տեղի էր ունեցել Հայաստանի ԱԽ քարտուղարի ու Բրիտանիայի MI6 գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հանդիպումը, եւ հայ-բրիտանական հարաբերությունները բնութագրվել էին որպես ռազմավարական երկխոսություն:

Արեւմտյան եւ, առհասարակ, միջազգային քաղաքականության էությունը հասկանալու համար հպանցիկ կանդրադառնանք այն քաղաքականությանը, որ քրդերի նկատմամբ վարում էր Արեւմուտքը վերջին տասնամյակներում:

Գաղտնիք չէ, որ Մերձավոր Արեւելքում քրդերը հատուկ խաղաքարտ են, որոնց երբ ուզեն՝ կօգտագործեն, երբ ուզեն` կզոհաբերեն։ Այսպես՝ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի, Իրանի հետ ինչ-որ խնդիր լուծելիս քրդերին ակտիվացնում են, հույսեր տալիս եւ օգտագործում՝ որպես մսացու։ Հետո, երբ պետք է լինում այդ երկրների հետ կարգավորել հարաբերությունները, քրդերին զոհաբերում են՝ իբրեւ մատաղացու գառ։ Եվ սա մշտապես կրկնվում է։ Փաստորեն քրդերն ընդամենը «արյունատու» խաղաքարտ են։

Կովկասում նույն դերը հայերին է վերապահված. պետք լինի՝ սարեր կխոստանան, պետք լինի՝ թնդանոթի միս կդարձնեն: Փոքր Հայաստանի արյան հաշվին մեծ երկրները կարող են միմյանց ներել կամ հաշտվել իրար հետ, կարող են փոխշահավետ գործարքներ կնքել, ընդ որում՝ ՀՀ-ի տարածքը մանրադրամի տեղ օգտագործելով։ Նման վարվելակերպը բնորոշ է բոլոր քաղաքական համակարգերին, անկախ նրանից՝ ազատակա՞ն են, թե՝ ժողովրդավար, բռնապետակա՞ն են, թե՝ ավանդական։

Մերկապարանոց չլինելու համար կբերենք որոշ փաստեր ու կոնկրետ օրինակներ՝ ցույց տալու համար, թե ինչպես էր 20-րդ դարում Արեւմուտքը բարձրագոչ խոստումների քողի տակ վարվում քրդերի հետ: 1987-1989 թվականներին Սադամ Հուսեյնի կողմից Իրաքի հյուսիսում քրդերի դեմ իրականացվեց «Անֆալ» գործողությունը, այսինքն՝ քրդերի ցեղասպանություն: Հիմնահատակ ոչնչացվեց մոտ 5.000 գյուղ, սպանվեց մինչեւ 182.000 մարդ, 700.000 հազարը տեղավորվեց համակենտրոնացման ճամբարներում, շուրջ 1 միլիոն մարդ դարձավ փախստական: Որոշ գյուղերի ոչնչացման ժամանակ քիմիական զենք էր կիրառվել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031