«Արցախցիների արտագաղթի հիմնական պատճառներն աշխատանքի բացակայությունն ու բարձր բնակվարձերն են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Ասկերանի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Համլետ Ապրեսյանը։
Նրա խոսքով՝ շրջանից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ պատրաստվում են լքել Հայաստանը ուսումնական տարվա ավարտին։
«Մեր հայրենակիցների զբաղվածությունը շատ սահմանափակ է։ Տղամարդիկ հիմնականում տաքսու վարորդի և բանվորական աշխատանք են իրականացնում, կանայք փորձում են իրենց հմտությունները գործի դնելով վաստակել ընտանիքի օրվա հացը՝ ժենգյալով հաց են թխում, քաղցրեղեն։ Ցավով պիտի նշեմ, որ ունենք երրորդ երկրներ արտագաղթած բնակիչներ, որոնց երեխաները դեռևս չեն կարողանում դպրոց հաճախել»։
Ասկերանի շրջանը 18 հազար բնակիչ ուներ, 14 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հող։
Կարդացեք նաև
«Շրջանի բնակիչների հիմնական զբաղմունքն ու հազարավոր ընտանիքների եկամտի գլխավոր աղբյուրը գյուղատնտեսությունն էր։ Այժմ նրանք զրկված են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելուց մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Գլխավոր պատճառներից է հողի իրավունքի հարցը»,- ասում է շրջանի նախկին ղեկավարը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում