Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներին կալանավորել են, շինարարին՝ ազատ արձակել

Մարտ 16,2024 21:40

Ինչպես տեղեկացրել ենք, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ ձերբակալել էին չորս անձանց, որոնցից երկուսը Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներ են։ Մեկը քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը՝ նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։ Նրանք կասկածվում են կաշառք ստանալու մեջ։ Նրանց ձերբակալել էին հենց աշխատավայրից՝ Շիրակի մարզպետարանից՝ բավական լարված մթնոլորտ ստեղծելով պետական այս կառույցում։

Կաշառք տալու կասկածանքով ձերբակալել էին նաև շինարարական ընկերություններից մեկի ղեկավարին՝ Արտակ Ադամյանին, որը Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին ավագանու անդամ էր ու անչափ մոտ նախկին քաղաքապետի ընտանիքի հետ։ Նա, ըստ տեղեկությունների, այժմ էլ նույնքան մոտ է ՔՊ-ական որոշ շրջանակների հետ։

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Արտակ Ադամյանին դատարանն ազատ է արձակել գրավի դիմաց, իսկ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաների համար որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը։

Նկատենք, սակայն, որ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետ Մկրտիչ Ասատրյանը խնամքին երկու փոքրիկ երեխաներ ունի՝ 2-3 տարեկան, նախկինում ինչպես նա, այնպես էլ Խաչատուր Խնձրցյանն արատավորված չեն եղել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031