Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ ի՞նչ բաղադրիչի շնորհիվ է կառավարությունն աճող ցուցանիշ արձանագրելու․ 168․am

Մարտ 16,2024 21:04

Կառավարությունն ամփոփում է 2023 թվականի արդյունքները և արդեն իսկ Ազգային ժողովի դատին է ուղարկվել կառավարության ծրագրի 2023 թ. կատարողական զեկույցը։

Զեկույցում կառավարությունն արձանագրում է. «Հիմնական միջոցներում ներդրումների իրական աճը կազմել է շուրջ 14.4%՝ գերազանցելով ՀՆԱ-ի աճը»։

Ինչի՞ մասին է լռում կառավարությունը։ Բանն այն է, որ հիմնական միջոցներում ներդրումների աճը մեծ չափով պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանց մեջ ներառված է նաև ֆիզիկական անձանց կողմից առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի նշանակության անշարժ գույքը, որի ծավալները զգալիորեն ավելացել են՝ «2023 թվականին գրանցված նոր բնակելի գույքերի թիվը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 4.4 անգամ»,- գրված է զեկույցում։

Այս արդյունքը ձևավորվել է այն պատճառով, որ գնորդները շահագրգռված են հնարավորինս արագ օգտվելու հիփոթեքային վարկի տոկոսների վճարման համար եկամտային հարկի ետ վերադարձի հնարավորությունից, քանի որ հիշյալ ծրագրի պայմանները մի քանի անգամ տևողության և գործողության աշխարհագրության առումով խստացվել են, պոտենցիալ շահառուները ձգտում են օգտվել ծրագրով նախատեսվող արտոնություններից նախքան դրանց լրիվ դադարեցումը։

Ինչպես գիտեք, նախատեսվող փոփոխությունների համաձայն 2025 թ.-ից Երևան քաղաքում եկամտային հարկի վերադարձն այլևս չի գործելու այն կառուցապատողների համար, ովքեր իրենց շինթույլտվությունները ստացել են 2022թ. հունվարի 1-ից հետո։

Եկամտային հարկի վերադարձի ծրագրի փոփոխությունը, իհարկե, իր հերթին աշխուժացրել էր անշարժ գույքի ձեռք բերման շուկան, սակայն անմասն չի մնացել նաև մեկ այլ կարևոր կոմպոնենտ։

Այսպես՝ ռուս-ուկրաինական պատերազմի հանգամանքով պայմանավորված Հայաստան բնակության տեղափոխվեցին զգալի թվով ՌԴ քաղաքացիներ, ինչն իր հերթին հանգեցրեց վարձակալվող գույքի պահանջարկի կտրուկ մեծացման։ Որպես կանոն վարձակալությամբ գույք հանձնողները ստացված եկամուտն ուղղում էին նոր գույք ձեռք բերելուն՝ հետագայում այն ևս վարձակալության հանձնելու նպատակով, կամ գույքը ձեռք էր բերվում օտարերկրյա քաղաքացիների կողմից։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031