Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լոնդոնում Ադրբեջանը մշակութային միջոցառումն օգտագործել է քաղաքական, հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով

Մարտ 16,2024 13:50

Մարտի 12-14-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կայացել է Լոնդոնի գրքի միջազգային փառատոնը, որին մասնակցում են բազմաթիվ երկրներ՝ ներկայացնելով իրենց հրատարակությունները։ Գրքի փառատոնին մասնակցել է նաև Ադրբեջանը, որը ներկայացրել է շուրջ 300 գիրք։

Տաղավարում փակցված է մեծ քարտեզ՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ։ Մեծ քարտեզի կողքին պատկերված են այլ քարտեզներ, որոնցում արտացոլված են Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Ցուցադրված որոշ գրքեր հակահայկական քարոզչության և ատելության տարածման օրինակներ են։ Մասնավորապես, ցուցահանդեսին ներկայացվել է «Հայկական ահաբեկչություն» վերնագրով գիրք։

Այս օրինակները վկայում են, որ Ադրբեջանը մշակութային միջոցառումն օգտագործել է քաղաքական, հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով։

Լոնդոնի գրքի տոնավաճառի պաշտոնական կայքում նշված է, որ տոնավաճառն այն վայրն է, որտեղ համաշխարհային հրատարակչական համայնքը միավորվում է հարաբերություններ զարգացնելու և ստեղծագործական բովանդակության ապագան որոշելու համար:

Տարակուսելի է և դատապարտելի է, որ մշակութային միջոցառման կազմակերպիչները հանդուրժում են այնպիսի բովանդակության ցուցադրությունը (ահաբեկչություն երևույթին վերագրվում է ազգային պատկանելություն), որը ռասիզմի, էթնիկ ատելության ակնհայտ դրսևորում է։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031