Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ով այդ պահին Արցախում չի եղել, երբեք չի կարող ու դրա բարոյական իրավունքն էլ չունի գնահատելու արցախցիների կյանքի ամենածանր որոշումը․ Տիգրան Աբրահամյան

Մարտ 16,2024 13:00

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ ԱԳ նախարարը, խուսափելով արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանն ուղղված գործընթացի մեկնաբանությունից, նշել է, թե իրենք ամեն ինչ արել են, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում:

Վերջինս նշել է, որ իրենք ամեն ինչ արել են, որ հայաթափում չլինի և քաղաքական էլիտան, ի տարբերություն իրենց, ԼՂ-ում իշխանություն փոխեց և հանձնեց Արցախը:
Դուք սրա ցածրորակ ու էժանագին խոսքին նայեք` լրիվ հատուկ գործող իշխանության անարժեք գոյությանն ու անփառունակ վարքագծին:

Ժամանակին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները, պատերազմ պարտվածները, երկիր հանձնածները, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրողները, Արցախին բլոկադայի ու հարձակմանը միայնակ թողնողները և վերջնարդյունքում Արցախն Ադրբեջան հռչակածները այսօր եկել են ու արցախցիներին մեղադրում են Արցախից բռնի տեղահանվելու համար:

Արցախից մարդիկ բռնագաղթել են 10-ամսյա ծանր շրջափակման, չվերջացող հարձակումների և ՀՀ իշխանությունների` արցախցիների նկատմամբ դավաճանական կեցվածքի պատճառով:

Ով այդ պահին Արցախում չի եղել, իր երեխային սոված չի տեսել, իր ընկերոջը վիրավոր/անօգնական վիճակում չի տեսել, ադրբեջանցիների մուտքը խաղաղ բնակավայրեր չի տեսել և վերջապես իր ընտանիքի մահացած անդամին կողքին դրած մեքենայով 34 ժամ «մահվան միջանցքով» չի անցել, երբեք չի կարող ու դրա բարոյական իրավունքն էլ չունի գնահատելու արցախցիների կյանքի ամենածանր որոշումը:

Ու սրանք դեռ երես ունեն մարդամեջ մտնելու և պետություն ներկայացնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031