Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անչափահասներին ծխախոտ կամ ալկոհոլ վաճառելն առաջացնում է իրավական հետևանք

Մարտ 16,2024 12:45

Անչափահասների շրջանում իրավախախտումների նախականխումը, կանխումն ու խափանումը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում են։ Ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողները պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում ինչպես ուսումնական հաստատություններում սովորողների, այնպես էլ տնտեսվարողների շրջանում։

Մարտ ամսվա ընթացքում նրանք տարբեր մարզերում իրականացված շրջայցերի ընթացքում տնտեսվարողներին իրազեկել են ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների իրացման կանոնները, օրենսդրությամբ սահմանված իրավական նորմերն ու դրանք խախտելու դեպքում իրավական հետևանքները։

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է ծխախոտային արտադրատեսակները, դրանց փոխարինիչները կամ նմանակները 18 տարին չլրացած անձանց վաճառելու կամ որևէ այլ եղանակով իրացնելու արգելքը։ Վաճառք իրականացնելիս գնորդի տարիքի վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում տնտեսվարողը պետք է պահանջի անձը հաստատող փաստաթուղթ և միայն գնորդի չափահաս լինելու դեպքում կարող է վաճառք իրականացնել։

Անչափահասներին ծխախոտային արտադրատեսակներ կամ դրանց փոխարինիչներ վաճառելը կամ որևէ այլ եղանակով իրացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 80 000-100 000 դրամի չափով, իսկ վաճառելու կամ իրացնելու մեջ ներգրավելը՝ 150 000-200 000 դրամի չափով։ Վարչական պատասխանատվություն է սահմանված նաև անչափահասներին ալկոհոլային խմիչքներ վաճառելու դեպքում։ Այն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50 000 դրամի չափով։

Նմանատիպ միջոցառումները շարունակական են: ՆԳ նախարարությունը հետևողական է ինչպես այս, այնպես էլ անչափահասների կողմից ցանկացած իրավախախտման կանխարգելման հարցում:

Հիշեցնենք, որ անչափահասներին ծխախոտ կամ ալկոհոլ վաճառելն առաջացնում է իրավական հետևանք:

ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031