Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Վարդանյան. Բեկում կարող է մտցնել միայն իշխանափոխությունը. «Հրապարակ»

Մարտ 16,2024 11:20

«Իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթն արեւմտյան քաղաքակրթության անկյունաքարային սկզբունքներից է: Այդ քաղաքակրթության ձեւավորման ակունքներում կանգնած է եղել նաեւ հայ ազգը:

Ըստ այդմ, երբ անհատի կամ մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացվում է, թեկուզեւ կեղծ ժողովրդավարության շղարշի ներքո, ավելին` կառավարիչների կողմից սպասարկվում է օտարի շահը, ապստամբությունը դառնում է մարդկանց բնական իրավունքը։ Այդ իրավունքն անուղղակի կերպով ամրագրված է նաեւ բազմաթիվ պետությունների սահմանադրություններում, այդ թվում՝ նաեւ ՀՀ սահմանադրության մեջ` ի դեմս իշխանությունը ժողովրդին պատկանելու վերաբերյալ վերոհիշյալ դրույթի։ Ուսումնասիրելով համաշխարհային պատմությունը՝ մենք տեսնում ենք, որ անգամ աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրներում, երբ այլ ելք չի մնում, ժողովուրդները դիմում են ապստամբության՝ հեռացնելով իշխանություններին: Եվ քաղաքական պայքարի մեջ կիրառվում են նաեւ զինված պայքարի, բռնության տարրեր: Շատ հեռու չգնանք․ 2008-ի մարտի 1-ին պայքարողները, նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեքենաներ էին այրում, խանութներ թալանում եւ այլն:

Նախօրեին ձերբակալվեց, ապա կալանավորվեց դաշնակցական Գագիկ Սարգսյանը, մեղադրանք առաջադրվեց նրան եւ մի խումբ անձանց, ում կասկածում են ՔՊ-ականների դեմ «ահաբեկչության փորձ» կատարելու մեջ: Նրանք փոքր հզորության պայթուցիկներ էին դրել Գուրգեն Արսենյանի, Գուրգեն Մելքոնյանի եւ Արաբկիրի ՔՊ գրասենյակի մոտ: Թեեւ, փաստաբանի փոխանցմամբ, այս անձինք չեն ընդունել մեղքը: Զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Քրիստինե Վարդանյանի հետ:

– Գագիկ Սարգսյանին մեղադրում են իշխանությունների դեմ ահաբեկչության փորձ կատարելու մեջ, չնայած շատերն այդ պայթուցիկների տեղադրումն ընկալեցին զուտ որպես իշխանությանն ուղղված զգուշացում, որ հայ ժողովուրդն է երկրի տերը եւ թույլ չի տալու իր երկրի հետ վարվել այնպես, ինչպես սեփական բոստանիդ հետ կվարվեիր….

– Գագիկ Սարգսյանը չի ընդունել մեղադրանքը, փաստաբանն արդեն հայտարարությամբ է հանդես եկել: Պետք է սպասենք իրավական ընթացքին, այլ բան այդ մասով չեմ կարող ասել, զերծ կմնամ նրան վնասելուց: Գոյություն ունեն պարզ փաստեր: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ահասարսուռ տեսանյութեր են պատրաստվում, հայտարարություններ են արվում, մարդիկ մեղադրվում են պետական դավաճանության մեջ եւ հետո՝ ամիսներ անց, արդարացվում են: Այս իշխանությունը գործում է շոուների տրամաբանությամբ: Ամեն անգամ, երբ մեր անվտանգության հարցերը սրվում են, այս իշխանությունները նոր շոուներ են բեմադրում: Այսօր Տավուշից գյուղեր հանձնելու մասին են խոսում: Մեր օրակարգը սա է, ինչո՞ւ են այդ ամենին զուգահեռ այլ օրակարգեր մտցնում մեր կյանք, կարծում եմ` պարզ է:

– Իշխանությունները, այո, այս անգամ էլ Տավուշի գյուղերն են նվիրում Ադրբեջանին: Ինչպե՞ս պայքարել նման իշխանության դեմ, որը ոչ մի կերպ չի հեռանում եւ շարունակում է կործանել երկիրը:

– Համաշխարհային պատմության օրինակները ցույց են տալիս, որ անգամ ամենաաթոռապաշտ բռնապետներին հնարավոր է լինում փոխել, հեռացնել համաժողովրդական մոբիլիզացիայի միջոցով: Մենք բազմիցս ասել ենք, որ ճանապարհը դա է, ու հենց այդ ճանապարհով էլ շարժվելու ենք: Բեկում կարող է մտցնել միայն իշխանափոխությունը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031