2018թ․ մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հրապարակավ խոստացավ. «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաեւ գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը եւ, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»:
«Ժողովուրդ» օրաթերթը, համադրելով պաշտոնական տեղեկությունները, պարզեց, որ իրականում Հայաստանում գյուղատնտեսությունն անկում է ապրում տարեցտարի։ Արդեն մի քանի տարի է, տնտեսական աճի պատկերում այս ոլորտի դիմաց տոկոսը 0-ից ցածր է։ Ինչ վերաբերում է «չմշակվող գյուղատնտեսական հողերի գոյության բացառմանը», Նիկոլ Փաշինյանը 28․04․2021թ․ արձանագրեց, որ Հայաստանում վարելահողերի 50%-ից ավելին չի մշակվում, իսկ 74%-ը չի ոռոգվում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում