«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ասել է. «Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար: Իրենք ասում են՝ հարձակվում են այն Հայաստանի վրա, որն իրենցից 90-ականներին տարածք է խլել, իսկ հիմա հարձակվելու են դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա, այսինքն՝ հարձակվելու են քաղաքակիրթ աշխարհի վրա»:
«ՉԻ». Շախ Ռուսաստանին, մատ Ադրբեջանին: Մենք շփփցրած գնում ենք դեպի Եվրոպա, պրծավ, էլ թպրտալու տեղ չունեն:
Այսինքն՝ կարող է և հարձակվեն, բայց խնդիրներ են ունենալու: Մենք այլևս քաղաքակիրթ աշխարհի մաս ենք կազմում, որ հարձակվեն, ասելու ենք՝ գիտե՞ք ինչ, հելեք, ռադ եղեք, չե՞ք տեսնում, Եվրոպայի ճանապարհին ենք, ոտի տակ մի ընկեք:
Նյութն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում