Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հրապարակել է ապրիլի 24-ից 28-ը Իտալիայում կայանալիք Եվրոպայի մեծահասակների ու երիտասարդների առաջնությանը նախապատրաստվող հավաքականների կազմերը:
Ազգային հավաքականում հանդես են գալու Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Էրիկ Բաղդասարյանը: Իսկ երիտասարդական հավաքականում ընդգրկվել են Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը եւ Շեքսպիր Գեւորգյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ