Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. «Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը եւ տրանսպորտի թանկացումը վկայում են, որ Հայաստանում սպառողների իրավունքները չեն պաշտպանվում»

Մարտ 15,2024 22:35

Այսօր՝ սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում խոսեց, թե ինչպես են պաշտպանվում սպառողների իրավունքները Հայաստանում, ինչ հիմնախնդիրներ, ժամանակակից մարտահրավերներ կան մեր երկրում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում:

Նրա համոզմամբ անհրաժեշտ է, որպեսզի փորձագիտական համայնքը ներգրավված լինի սպառողների խնդիրների լուծման գործում, իսկ քննարկումներն անցկացվեն ոչ միայն սոցիալական ցանցերում:

«Դեղատոմսերի ներդրումը եւ տրանսպորտի թանկացումը Հայաստանում վկայում են, որ սպառողների իրավունքները չեն պաշտպանվում:

Որոշ դեղամիջոցներ, անշուշտ, պետք է վաճառվեն միայն դեղատոմսով: Սակայն դա Հայաստանում արվում է սխալ: Մասնավորապես, Ֆրանսիայում էլեկտրոնային համակարգին զուգահեռ գործում է նաեւ դեղատոմսերի թղթային համակարգ: Հայաստանում որոշել են, որ թղթային համակարգն ավելորդ է՝ այդպես սպառողին զրկելով այլընտրանքի իրավունքից»,-ասաց նա: «Բացի դրանից, պոլիկլինիկաներում առկա համակարգիչներն այնքան հին են, ասես, Նոյն է դրանք իր հետ բերել Տապանով: Դրա համար էլ բուժհաստատություններում պացիենտների հսկայական հերթեր են»,-ասաց մասնագետը: Նա նաեւ հիշեցրեց, որ ամեն տարի տասնյակ հազարավոր սփյուռքի մեր հայրենակիցներ, զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան ու դեղ գնելու անհրաժեշտություն լինելու դեպքում նրանք էլ խնդիրների առջեւ են կանգնելու:

Բաբկեն Պիպոյանը շոշափեց մի շատ կարեւոր խնդիր եւս՝ բժշկական գաղտնիքը: «Միայն էլեկտրոնային համակարգի պայմաններում, մարդկանց անձնական գաղտնիք հանդիսացող տվյալները հասանելի է դառնում բոլորին, քանի որ «Արմեդը» մասնավոր ընկերություն է»,-ասաց փորձագետը:

Խոսելով հասարակական տրանսպորտի թանկացման մասին՝ Բաբկեն Պիպոյանը վստահեցրեց, որ համակարգի իրական բարելավումը ոչ թե «Գազելները» մեծ քանակությամբ «ՄԱՆ» ավտոբուսներով փոխարինելն է, այլ ուղեւորափոխադրումը ճիշտ կազմակերպելը: Մինչդեռ, քաղաքապետարանը սխալ հաշվարկներ է արել ՝ անտեսելով միջազգային խորհրդատուի ավելի վաղ կատարած պրոֆեսիոնալ հստակ մշակումները եւ առաջարկները:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031