Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրեն թվում է՝ ողջ մարզն է իրենը․ չես կարող, մենք էլի ենք գնալու այդ դպրոցները և մտնելու ենք»․ Արա Ռոստոմյանը՝ Արագածոտնի մարզպետին

Մարտ 15,2024 19:11

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամներն այս օրերին շրջում են ՀՀ տարբեր մարզերի դպրոցներում, որպեսզի տեսնեն՝ հերոսների «Փառքի անկյունները» տեղո՞ւմ են, թե հեռացրել են։

«Հենարան» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամ Արա Ռոստոմյանը պատմեց․ «Մենք մտանք Արմավիրի թիվ 6 դպրոց, այնտեղ եկավ տնօրենին փոխարինողը, երբ ասեցինք՝ Փառքի անկյունն ենք ուզում տեսնել, ասաց՝ հանել ենք վերանորոգման համար, բայց տեղադրել ենք։

Մենք բարձրացանք երկրորդ հարկ, Ա1 ֆորմատի թղթի վրա տղաների նկարներն էին փակցված։ Այնպիսի տպավորություն էր, որ մինչև բարձրացանք, տղաների նկարները կպցրին։ Ասացինք՝ երկու ամիս հետո գալու ենք, տեսնենք՝ վերականգնե՞լ եք, թե՝ ոչ»։

Հակառակ իրավիճակն է եղել Արմավիրի թիվ 1 դպրոցում․ «Այդ դպրոցի նման դպրոց չկա․ մուտքից հայրենասիրություն էր մինչ երկրորդ հարկ։ 1-ին հարկում տղաների նկարները որմնանկարներով էին։ Երկրորդ հարկում մի ամբողջ դասասենյակ կահավորված էր։ Ռուբեն Եղոյանի անվան դպրոցն էր»։

Հարցին՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդպես վարվում զոհված զինծառայողների ծնողների հետ, «Որդիների կանչ» ՀԿ անդամ Աստղ Գալեյանն ասաց․ «Միգուցե հաճույք է ստանում ցավացնելով։ Ես ուրիշ բացատրություն գտնել չեմ կարող»։ Ըստ Արա Ռոստոմյանի՝ դա արվում է, որպեսզի ազգայինը ամբողջովին վերացվի, քանի որ ՀՀ-ում նաև զորմասերից են հանվում նկարները, հարձակվում են եկեղեցու վրա, հիշողությունը ջնջելու խնդիր է դրված։ Անդրադառնալով Արագածոտնի մարզպետի` Արա Ռոստոմյանն ասաց՝ ցանկանում է անդրադառնալ նաև նրա այն խոսքերին, որոնք հայտարարության մեջ չկան․ «Մեր քաղաքացիներից մի կին էր զանգահարել՝ Լուսինեն, ինքն է ուղիղ խոսել մարզպետի հետ։ Նա սկզբից ասել է՝ հիսուն հոգով կամ գոռգոռալով են ներկայացել են դպրոց։

Միայն այդ խոսքը բավարար է, որ իմանանք՝ ինքը ՔՊ կարկառուն ներկայացուցիչ է։ Մենք որտեղ գնում ենք, դուռը բռնակով բացում, ներս ենք մտնում, իրենք են սովոր, որ բռնակ լինելու պարագայում քացով դուռը ջարդում, մտնում են, դրա համար մտածում են, թե իրենց շրջապատն է գնում։ Մենք հինգ հոգի ենք եղել։ Միայն իրենք են կառավարության մի մասնաշենքից մյուսը տեղափոխվելու դեպքում 2000-3000 մարդկանցով գնում։ Թուրքի տպավորություն է թողնում։ Երբ մեր տղաները հինգ հոգով կռվել են հարյուրների դեմ, իմացել են, թե հիսուն-հարյուր հոգով են կռվել, մեզ հինգ հոգով տեսան, իրենց թվաց՝ հիսուն հոգի ենք․ նույն տպավորությունն են ստացել։

Մեր տղերքը մեզնից են ծնվել։ Դրա համար սկզբից հիսուն են ասել, երբ ասել են՝ հիսուն չեն, ասել է՝ թող 15-20 լինի։ Տեղեկություն չի հավաքել։ Ուր որ գնում ենք, մեր հողն ու հայրենիքն է։ Մենք մենակ ենք գնում, երկուսով, հինգով, յոթով, որովհետև դա մերն է։ Եվ Ապարանը, և Արցախը, և Արմավիրն ու Տավուշն են իմը, մենք մեր հողի մեջ ենք, ոնց որ մեր տղաները այստեղից գնացին Արցախ, քանի որ այդ հողը իրենց է, իրենց կյանքը դրեցին։ Իսկ իրենց համար իրենց հողը իրենց բակն է, համայնքն է, հիմա էլ իր համար թվում է, թե ողջ մարզն է իրենը, ինչ ուզի, կանի։ Չես կարող, մենք էլի ենք գնալու այդ դպրոցները և մտնելու ենք։ Թող Երևանից բերեն, կարմիր բերետավորներ լցնեն այնտեղ, մենք որևէ վատ բան չենք անում, որ վախենանք։ Մեր վախը փոքր ժամանակվանից բռնել են՝ առավել ևս մեր տղաների նահատակությունից հետո ընդհանրապես այդ բառը չենք էլ կարողանում արտաբերել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031