Ինչպես հայտնի է` Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 4 անձինք, որոնցից երկուսը Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներ են։ Ձերբակալվածներից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։
Նրանք կասկածվում են կաշառք ստանալու մեջ։
Մեր տեղեկություններով, Մկրտիչ Ասատրյանին տեղափոխել են Երևան, Խաչատուր Խնձրցյանը Շիրակի մարզում է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ