Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ին շատ հարցեր կան, բայց ինչպե՞ս կարելի է վատացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ Արեւմուտքի հետ բարելավվելու համար․ Ավետ Ադոնց

Մարտ 15,2024 17:54

«Առանց թուրքի Հայաստան» կամ այդ կարգի կարգախոսները չեն աշխատելու։ Մենք գիտակցում պետք է ունենանք, որ պետությանն ազգային-պետական նախագիծ է պետք եւ էլիտաները քաղցր ստի փոխարեն՝ հասարակությունը պետք է պատրաստ լինեն դառը ճշմարտություններ մատուցել, ելքերը մատնանշել»,- այսօր «Հայկական օրակարգ» նախագծի՝ «Ինչպե՞ս փոխել Հայաստանն աղետի տանող ընթացքը» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ պատասխանելով հարցին՝ հասարակությանն ի՞նչ մեխանիզմով արթնացնել եւ դարձնել արդյունավետ գործընթացի մաս։

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանն անդրադառնալով ԵԽ-ի ընդունած՝ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձեւին եւ Սուրեն Սուրենյանցի բերած Մոլդովայի համեմատականին, ասաց․ «Մոլդովայի բնակչության մի զգալի մասն ունի ռումինական անձնագիր․ մի հատ նայեք մեր կողքերը՝ ինչքա՞ն հայ ունի ռուսական անձնագիր եւ այդ կոնֆետն ուտելուց առաջ դա հաշվի առնենք»։

Մանրամասները՝  տեսանյութում

Դիվանագետ Ավետ Ադոնցի կարծիքով, հասարակությունը չպետք է համաձայն լինի այն գործելաոճի հետ, երբ բանակցություններում ՀՀ իշխանության վրա ճնշումն ակնհայտ է, հրապարակային է։ Այն պայմաններում, երբ Բաքվում գտնվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ ևս 100 մարդ, բանակցել մի փաստաթուղթ, որը կբերի իբր խաղաղության, նրա համար անընկալելի է։ Դիվանագետի դիտարկմամբ՝ ՌԴ-ին շատ հարցեր կան, բայց ինչպե՞ս կարելի է վատացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ Արեւմուտքի հետ բարելավվելու համար։ Իբրեւ հասարակության անդամ, ինքը, իր ընկերներն ու ընտանիքը չեն համաձայնում դրան, որովհետեւ դա վերաբերվում է մեր անվտանգությանը։

Մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031