Լրահոս
Օրվա լրահոսը

«2017-ին ԵԱՏՄ անդամ դարձանք, բայց CEPA-ն ստորագրեցինք․ հիմա Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները նույն CEPA-ին չեն ձգում»․ Սուրեն Սուրենյանց

Մարտ 15,2024 17:46

«Արևմուտքը մեզ համար շատ կարևոր գործընկեր է, բայց ճիշտ նշված նշաձողերի և ճիշտ օրակարգի պայմաններում»,- այսօր «Հայկական օրակարգ» նախագծի՝ «Ինչպե՞ս փոխել Հայաստանն աղետի տանող ընթացքը» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Հիշեցնենք, օրերս ԵԽ-ն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու ՀՀ թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձեւը։

Քաղաքագետի դիտարկմամբ, ՀՀ նախկին երեք նախագահների պաշտոնավարման շրջանում Եվրոպայի հետ բավական հավասարակշռված քաղաքականություն է վարվել․ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք դա կոչվում էր հավասարակշիռ արտաքին քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ կոմպլեմենտար քաղաքականություն, բայց էությունն առանձնապես տարբեր չէր, իսկ Սերժ Սարգսյանի օրոք կոչվում էր «և-և»-ի քաղաքականություն, բայց էությունը նույնն էր:

«Օրինակ, մենք ԵԱՏՄ անդամ դարձանք, բայց 2017-ին CEPA-ն ստորագրեցինք: Հիմա Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները նույն CEPA-ին չեն ձգում: Ուզում եմ ասել՝ մենք CEPA-ն գերազանցող ոչ մի բան չենք արել: Ընդհակառակը, մենք մեր չմտածված քաղաքականության արդյունքում օգնում ենք, որ ԵՄ-ն իր ստանձնած պարտավորություններից հրաժարվի: Ինստիտուցիոնալ հիմքի վրա ստեղծված համագործակցության փոխարեն՝ մենք գնում ենք աշխարհաքաղաքական հակամարտության թիրախ դառնալու, որն ամենավտանգավոր բանն է: Ու ամենևին վատ կինոնկարի ժանրից չի, որ հերթական պրոքսի-տարածքը, ուր շատ թեժ կարող է լինել, կարող է դառնալ Հայաստանը»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031