ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը հարցրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին․ «Փաստորեն ճի՞շտ հասկացանք, որ արցախահայերի վերադարձի մասով Հայաստանի կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Եթե ասվում է՝ իրենց կողմից եթե լինի որոշում, ես չեմ հասկանում՝ իրենց կողմից որոշումն ինչպե՞ս պետք է ձեւակերպվի, դրան ի՞նչ ընթացք պետք է տրվի։ Այստեղ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի հիմնական առաջ տանողը։ Այդ մասով նաեւ կա նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից գլխավորող կոմիտե, որը, ինչքանով ես եմ տեղյակ, բավական լուրջ գործ է սկսել անել նաեւ դրսում։ Պատրա՞ստ եք արդյոք աջակցել իրենց, այստեղ շատ կարեւոր է ՀՀ աջակցությունը»։
Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Անդրադառնալով նախկին արտգործնախարարին՝ մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում։ Հիմա այն ժամանակ չսատարել այդ ջանքերը, հակառակը, այդ ամեն ինչը բնութագրել որպես դավաճանական գործունեություն եւ դրանից հետո գալ ու զբաղվել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադառնալու հեռանկարով, մի քիչ ինձ վրա փարիսեցիության տպավորություն է թողնում։ Բայց Աստված դատավոր բոլորին, եւ հանրությունը դատավոր քաղաքական գործիչներին»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ