Ermenihaber. Մարտի 15-ին Բաքվում կայացել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը։
Արտգործնախարարների հանդիպումն ընթացել է մամուլի համար փակ ռեժիմով։ Նշվում է, որ կողմերը քննարկել են եռակողմ համագործակցության հարցում արձանագրված առաջընթացը, տարածաշրջանային և համաշխարհային վերջին զարգացումները։
Բացի վերոնշյալ հարցերից քննարկվել են նաև տնտեսության, առևտրի, ներդրումների, տրանսպորտի, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտին առնչվող նոր նախագծեր։