Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չտեսության եւ քաղաքական տհասության արդյունքում Հայաստանին սպասվում են շատ ավելի վատ օրեր»․ Վահագն Մելիքյան

Մարտ 15,2024 17:09

«Այն ամենն, ինչ տեղի է ունենում, երկու պատճառ ունի․ մեկը քաղաքական տհասությունն է, մյուսը՝ չտեսությունը»,- այսօր «Հայկական օրակարգ» նախագծի՝ «Ինչպե՞ս փոխել Հայաստանն աղետի տանող ընթացքը» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց դիվանագետ Վահագն Մելիքյանը՝ հավելելով, որ համատարած անգրագիտությունը, չհասկանալը եւ չըմբռնելը, թե ի՞նչ է կատարվում, հատուկ մեղավորների չի փնտրի, բայց իր խորին համոզմամբ, հասարակությունը պետք է ականջալուր լինի ոչ թե ականջահաճո արտահայտություններին, այլ հարցերին ռացիոնալ ձեւով պետք է նայի։

«Սրանք՝ չտես երեխայի նման, վազել են մի խաղալիքի, կոնֆետի ետեւից, որի համն այդպես էլ չեն տեսնելու, ինչպես Վահե Հովհաննիսյանը նկատեց»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ իշխանությունում կա մի շատ փոքր խումբ, որը տանում է շատ հստակ ծրագրված եւ գծված ճանապարհային քարտեզ ու պետք չէ դրա ետեւից գնալ ու մեկնաբանել, այլ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել՝ հասարակությանը նաեւ հիմնավոր հակափաստարկներ ու վերլուծություններ ներկայացնելով։

«Չտեսության եւ քաղաքական տհասության արդյունքում Հայաստանին սպասվում են շատ ավելի վատ օրեր»,- ասաց դիվանագետը՝ պարզաբանելով, որ մեր երկիրը սուբյեկտից վերածվել է օբյեկտի՝ տարբեր տերությունների ձեռքին ու դրանից շահում է միայն իշխանությունը, քանի որ ինքը ստանալու է իր իշխանությունը պահպանելու եւ իր փոքր խմբի անվտանգության երաշխիքը ու իրենք մնալու են «ջրի երեսին»։ Իսկ թե ի՞նչ է լինելու Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ՝ «քարտեզի տեսքով տեսաք՝ խուզած ինչ-որ բան, ինչը տեսանք երկու օր առաջ»։

Դիվանագետը սթափվելու կոչ է անում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ստեղծված իրավիճակից ելնելու գործում, ըստ բանախոսի, մեր ամենամեծ սխալն անձի եւ առաջնորդի փնտրտուքն է։ Հայաստանում այսօր, ըստ նրա, գործում են տարբեր փոքրիկ խմբեր, հարթակներ, որոնք կուսակցականացված չեն, բայց համախմբել են գիտակից, ապագան եւ այս աղետալի վիճակից դուրս գալու հնարավորությունները տեսնող խմբեր, որոնք պետք է այլընտրանք դիտարկվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031