«Ազատություն». Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ունի, այսօր Բաքվում, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նա նաև ընդգծել է․ – «Այս առումով մենք ակնկալում ենք համընդհանուր աջակցություն Զանգեզուրի ուղու բացմանը»։
Ընդգծելով, որ այս չորս տարիների ընթացքում Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, Վրաստանը դարձել է Եվրամիության անդամի թեկնածու՝ Ֆիդանն ասել է, որ անհրաժեշտ քննարկումներ են ունեցել՝ երկրների միջև համագործակցությունը խթանելու համար։
Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ Թյուրքալեզու պետությունների Ավագների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Բինալի Յըլդըրըմը երեկ Բաքվում, ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում, ևս անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցքին»՝ հայտարարելով՝ այն պետք է բացվի։
Կարդացեք նաև
«Հարկավոր է բացել սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Հարկավոր է նաև փոփոխությունների ենթարկել Հայաստանի Սահմանադրությունը։ Հայաստանի զինանշանի վրա պատկերված են մեր հողերը և Արարատ լեռը։ Դա պետք է վերացվի», – հայտարարում էր Յըլդըրըմը՝ Արարատի պարագայում օգտագործելով դրա թուրքական տեղանունը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: