Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձանց նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը

Մարտ 15,2024 16:15

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի մեկնաբանությունը Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևի առթիվ

Եվրոպական խորհրդարանը 2024թ․ մարտի 13-ին ընդունել է «Եվրոպական միության և Հայաստանի միջև կապերի սերտացման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի դիրքորոշումը հիշյալ բանաձևի վերաբերյալ հետևյալն է․

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը երախտապարտ է Եվրոպական խորհրդարանին՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության վերաբերյալ օբյեկտիվ դիրքորոշման համար։ Իբրև համաեվրոպական բնույթի համայնքային կազմակերպություն՝ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը և իր տեղական հանձնախմբերն ակտիվորեն աշխատել են և աշխատելու են Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի ամուր, սերտ և դինամիկ կապերի հաստատման համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունները, փոխլրացնող արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար այն ուղին է, որով պետք է առաջ շարժվել՝ հանուն ամուր և կենսունակ հայկական պետականության։

Նկատենք` ի թիվս այլ դրույթների, Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝

– առաջարկում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը՝ պայմանով, որ Հայաստանը շահագրգռված է և համապատասխանում է «Կոպենհագենյան չափանիշներին»։

– նախազգուշացնում է Ադրբեջանին` Հայաստանի նկատմամբ ցանկացած հնարավոր ռազմական արկածախնդրության համար և ընդգծում` Նախիջևանի էքսկլավի հետ Ադրբեջանի կապի խնդիրները պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով։

– Ադրբեջանին կոչ է անում անկեղծորեն ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ միջազգային ներկայության ներքո իրենց տներն արժանապատիվ և ապահով կերպով վերադառնալու և ապրելու իրավունքը։

– Ընդգծում է` ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը,

– Ընդունում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ-ի և Հայաստանի համագործակցության ամրապնդման հրատապ անհրաժեշտությունը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031