ՀՅԴ երիտասարդական կառույցը՝ Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը բողոքի ցույց է կազմակերպել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության շենքի դիմաց: Երիտասարդները վանկարկել են «Նիկոլն ու Ալիևը նույնն են», «Արցախը ողջ է», «Նիկոլ դավաճան», «Արցախը հայկական է», «Ամոթ Նիկոլին», «Առանց Նիկոլ Հայաստան», «ազգ-բանակ-հաղթանակ» լոզունգները։
Ակցիայի մասնակիցները բողոք են հայտնել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի նախաձեռնության կապակցությամբ, Արցախը հանձնելու, Հայաստանից տարածքներ հանձնելու նրա վարած քաղաքականության դեմ: Նրանք հյուպատոսության դարպասներին ամրացրել են Արցախի Հանրապետության դրոշը և Հայաստանի անկախության հռչակագրի մեծ տեքստը:
Երիտասարդներից մեկը հիշեցրել է Փաշինյանին, որ հայ ժողովդրի ճակատագիրը կախված է ոչ թե պաշտոն զբաղեցնող անձանցից, այլ հենց ժողովրդի միասնական ուժից։ «Փաշինյան, մենք մերժում ենք քեզ այնպես, ինչպես Ալիևին ու Էրդողանին» ,-հավելել է նա:
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ