Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը հուսով է, որ Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության պայմանագիր կկնքեն

Մարտ 15,2024 16:07

«Ազատություն». ՄԱԿ-ը հուսով է, որ Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության պայմանագիր կկնքեն: Այդ մասին այսօր Բաքվում՝ 11-րդ Գլոբալ համաժողովում հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը։

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բարձր է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների վերսկսումը և մյունխենյան հանդիպումը, որին հաջորդել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մենք հավատում ենք և սպասում, որ հավելյալ քայլեր կարվեն խաղաղության և անվտանգության, ինչպես նաև առաջընթացի հասնելու և վերականգնելու ուղղությամբ»,- ասել է Ֆրենսիսն իր ուղդրձում:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը հուսով է, որ երկու երկրների միջև կստորագրվի «միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխանող խաղաղության համաձայնագիր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031