Ermenihaber. Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը։
Նշվում է, որ Բուրաք Աքչափարի և Միխայիլ Գալուզինի գլխավորած պատվիրակությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և ՌԴ-ի ընդհանուր օրակարգում գտնվող տարածաշրջանային հարցեր։