Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Գարուշ Սարգսյանը խուսափում հարցաքննությունից․ Ազատի զորամասի գործով նիստը դարձյալ վիճաբանություններով ուղեկցվեց

Մարտ 15,2024 15:00

Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում շարունակվեց Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի գործի անջատված մասով դատական նիստը:

Հիշեցնենք, 2023 թվականի հունվարի 19-ին, Ազատ գյուղում տեղակայված զիվորական կացարանում հրդեհ էր բռնկվել. 15 զինծառայող զոհվեց:

Այսօր պետք է շարունակվեր տուժող, շարքային Գարուշ Սարգսյանի հարցաքննությունը, բայց արդեն երկրորդ նիստն է՝ վերջինս դատարան չի ներկայանում՝ տարբեր պատճառաբանություններով։ Տուժողների մոտ առկա է մտավախություն, որ իր հարցաքննության ժամանակ տված ցուցմունքներից հետո, նրա վրա որոշակի ճնշումներ գործադրված լինեն, ինչի պատճառով էլ նա այսօրվա դատական նիստին չի ներկայացել։

Դահլիճից, զոհվածների ծնողներից մեկը խոսք խնդրեց․ «Գարուշը ստեղ խոսալու ժամանակ ասաց՝ ջուրը սառած չէր, գալիս էր, ասեց՝ Լեւոնը ոչ մի բան չխոսաց, հիմա կարող է շոշը բռնել են՝ մտցրել են․․․ հենց հիմա մենք պահանջում ենք, որ գա ստեղ, թեկուզ զոռով»։

Ծնողները վրդովվեցին, երբ դատավորը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին Գարուշ Սարգսյանին հարկադրաբար կբերեն դատարան։ Նրանք պահանջում էին՝ հենց հիմա բերել տուժողին։

Այսօր քննարկվեց նաեւ մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։ Եղիշե Հակոբյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ՝ պահպանելով նախկին սահմանափակումները՝ տեսակցությունների, այդ թվում նաեւ հարազատների հետ տեսակցությունների հետ կապված։

Հիշեցնենք, Եղիշե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնը, որը օգտագործել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, որի արդյունքում կացարանում հրդեհ է բռնկվել: Ըստ մեղադրանքի՝ Եղիշե Հակոբյանի կողմից կացարանում գտնվող զինծառայողների պաշտպանությունը չապահովելու հետևանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը, Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կևորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը , Լևոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթևոսյանը և Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031