«Ազատություն». Ամերիկյան կառավարությունը 2 միլիոն դոլարով կրճատել է Ադրբեջանին հատկացվող ֆինանսական աջակցությունը։
Վաշինգտոնը, սակայն, չի հստակեցնում՝ արդյոք նման որոշումը պայմանավորված է Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացմամբ, փոխանցում է «Թուրան» գործակալությունը։
Լրատվամիջոցը, վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչ Վերմայի հայտարարությունը, նշում է, որ հաջորդ տարվա համար ԱՄՆ կառավարությունը մտադիր է հատկացնել 12,5 միլիոն ԱՄՆ դոլար, որն, ըստ պաշտոնյայի, ներառում է աջակցություն տնտեսական աճին, առևտրի ընդլայնմանը, անգլերենի ուսուցմանը, քաղհասարակությանն ու անկախ մեդիային, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպություններին և տարածաշրջանում երկխոսության և վստահության հասնելու միջոցառումներին։
Այս տարի թիվ 907-ի արգելքը դեռ չի կասեցվել։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: