Լրահոս
Օրվա լրահոսը

Խոչընդոտվել է քրեական վարույթով քննության բնականոն ընթացքը. «Բոմբ» ակումբի կնիքը պոկել, գործունեություն են ծավալում. Shamshyan.com

Մարտ 15,2024 14:30

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Բոմբ» ակումբի մուտքի դռան կնիքը պոկել են և ակումբում գործունեություն են ծավալում, ինչի արդյունքում խոչընդոտվել է քրեական վարույթով գործի քննության բնականոն ընթացքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ՀՀ Քր. Օր-ի 486-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել են Երևանում հաշվառված 52-ամյա Ռոբերտ Ս.-իմ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հարություն Ա.-ին, Երևանի բնակիչ 42-ամյա Լիանա Ա.-ին, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Անահիտ Կ.-ին, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Շուշան Ս.-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Նարինե Գ.-ին և Երևանի բնակիչ 34-ամյա Սյուզաննա Ա.-ին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 6-ին, վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաների սկզբնամասում գործող «Բոմբ» ակումբում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում և կան վիրավորներ։

Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում վերը նշված ակումբում անհիմն ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արտյոմ Բ․-ն ծեծի էր ենթարկել Զառա Ա․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո վերջինիս ձերբակալելու ժամանակ ընկերը՝ Շմավոն Կ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ձեռքին եղած գարեջրի շիշը կոտրել էր և ինքնավնասում կատարել։

Արտյոմ Բ․-ին ոստիկանները տեղափոխել էին ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացրել էին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031