24news.am լրատվական կայքի տնօրեն, TACC-ի թղթակից Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը
Դեպքի մասին: Մեքենաս կայանված է եղել Սարյան փողոցում՝ Նոր Հալեպ ռեստորանի դիմաց ժամը 19:00-ից մինչև 21:00, հետո՝ 21:15-ից մինչև 23:00 Տերյան փողոց՝ Նիկոլ Աղբալյան դպրոցի մոտ: Սարյանում, երբ կայանել եմ, համակարգիչս իր պայուսակով եղել է մեքենայի մեջ: Այսինքն, տարել են այս ընթացքում, դուռը բացել են առանց մեքենան վնասելու:
Իսկ դա հնարավոր է, եթե որսում են մեքենայի բանալիի հաճախականությունը: Մեքենայից որևիցե այլ բան չեն տարել:
Հիմա ոստիկանությունում հաղորդում եմ տալիս, բայց առնվազն տարօրինակ է, որ Կենտրոնում՝ այսքան կամերաների առկայության դեպքում, նման բան է տեղի ունենում: Հետևությունները հստակ են, իմ կարծիքով պատահական չի այս ամենը:
Կարդացեք նաև
Մնացյալը՝ տեսնենք: