Լրահոս
Օրվա լրահոսը

Հելենա Դալլին շեշտել է հակամարտություններից տուժած անձանց աջակցության տրամադրման կարևորությունը՝ նշելով կանանց տնտեսական հզորացման ծրագրերի անհրաժեշտության մասին

Մարտ 15,2024 13:23

Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դալլիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝ հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում համագործակցության կարևորությունը։

Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ աշխատանքները՝ մանրամասնելով նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերը։

Հելենա Դալլին ևս շեշտել է հակամարտություններից տուժած անձանց անհրաժեշտ աջակցության տրամադրման կարևորությունը՝ այդ համատեքստում նշելով նաև կանանց իրավունքների պաշտպանության և տնտեսական հզորացման ծրագրերի անհրաժեշտության մասին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031