Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն մինչև 2018թ.-ն ստացել է մեծածավալ ռազմական աջակցություն, սակայն զուգահեռ՝ խոշոր ռազմական գնումներ արել: Գործող իշխանությունը մսխել է այդ պոտենցիալի մի էական հատված. Տիգրան Աբրահամյան

Մարտ 15,2024 11:29

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ալիևն իր ելույթում նախօրեին կրկին հիշել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու Արցախի նկատմամբ իրականացրած վերջին ագրեսիան, որի հիմքում այս անգամ Հայաստանի ու Արցախի մեծածավալ սպառազինության և զինտեխնիկայի թեման էր:

Ալիևը հարց էր հղում` որտեղի՞ց հայկական կողմին 6 մլրդ դոլարի սպառազինություն, ռազմական տեխնիկա ու պատասխանում, որ դա այլ երկրներ են նվիրաբերել:

Իհարկե Ալիևն անդրադարձավ բացառապես այն տեխնիկային, որը 2020-23 թվականների ընթացքում կա´մ խոցել են, կա´մ պատերազմական գործողությունների հետևանքով անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ:

Թե ինչքան զենք-զինամթերք կամ սպառազինություն ունի ՀՀ ՊՆ-ն ամբողջությամբ մեջ, բնականաբար դրա թվերը չունեն կամ չհնչեցվեցին:

Հայաստանը մինչև 2018-ը, տարբեր պայմանագրերի և պայմանավորվածությունների շրջանակներում ստացել է մեծածավալ ռազմական աջակցություն` գերակշիռ մասը ՌԴ-ից, սակայն զուգահեռ, անգամներով մեծ, խոշոր ռազմական գնումներ արել:

Նախագահ Սերժ Սարգսյանն այս թեմայով մի քանի անգամ հպանցիկ ակնարկել է՝ առանց մասնավորեցնելու, թե ե՞րբ, ո՞ւմ հետ և ի՞նչ պայմաններում է մեծ ծավալի ռազմական մատակարարումներ իրականացվել:

Ի դեպ, այսօր էլ զինված ուժերի ռազմական պոտենցիալի հիմնական մասը ձևավորվել է մինչև 2018 թվականը, այլ բան է, որ դրա մասին Հայաստանի նախկին նախագահները, պաշտպանության նախարարները ընդհանուր գծերով են խոսել, որովհետև այն իր մեջ պետական և ռազմական բնույթի գաղտնի տեղեկություններ էր պարունակել:

ՀՀ գործող իշխանությունը մսխել է այդ պոտենցիալի մի էական հատված, այդ թվում՝ թշնամուն հանձնելու միջոցով, սակայն այսօր էլ այդ մնացած ռեսուրսներն են, որ զինված ուժերին հնարավորություն են տալիս մարտական հերթապահություն իրականացնել, տարբեր ուղղություններում, ըստ իրադրության,  մարտական առաջադրանքներ լուծել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031