Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ ուկրաինական ուղղությամբ Արևմուտքը չի պատրաստվում իրական ներգրավվում ունենալ, էլ ուր մնաց կովկասյան ճակատում՝ մեզ իրենց ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայից պաշտպանելու համար. Վարուժան Գեղամյան

Մարտ 15,2024 11:07

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը երեկ ծավալուն հարցազրույց է տվել ֆրանսիական մեդիաներին։
Հարցազրույցն իսկապես ուշադրության է արժանի։ Այն լի էր պաթոսով, սակայն լրագրողների այն հարցին, թե պատրաստվում է արդյոք Ֆրանսիան «իր զորքով ներգրավվել Ուկրաինայի պաշտպանությանը», պատասխանը հստակ էր՝ «Ո՛չ»։

Սա գուցե մեզ համար ուսանելի լինի. նույնիսկ ուկրաինական ուղղությամբ (որը ամենակարևոր ճակատն է այսօր) Արևմուտքը չի պատրաստվում իրական ներգրավվում ունենալ, էլ ուր մնաց կովկասյան ճակատում՝ մեզ իրենց ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայից պաշտպանելու համար։

Սակայն այստեղ ուզում եմ հարցազրույցից մեկ այլ՝ ոչ պակաս ուսանելի դրվագով կիսվել։ Ուղիղ մեջբերում նախագահ Մակրոնից.

«Միայն ուժը՝ մեր ուժը, կարող է կանգնեցնել սա։ Խաղաղություն ցանկանալ այսօր չի նշանակում հրաժարվել Ուկրաինայից»։

Այս խոսքերը եվրոպացի քաղգործչի բերանից գուցե ոչ պակաս տարածում ունենան մեզանում, ինչպես իր ֆեյսբուքյան հայալեզու գրառումները։ Խաղաղությունը ամեն, այդ թվում քո տարածքներից հրաժարվելու գնով բերում է անխուսափելի կորստի, ոչ թե խաղաղության։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031