Եվ այսպես, ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների կայքերից հեռացված են Արցախին վերաբերող բոլոր նյութերն ու տեղեկությունները։
Այսպիսով, Արցախի ցեղասպանությունից հետո, Ադրբեջանը Արցախում վերացնում է հայկական հետքերը մի կողմից, մյուս կողմից նույն բանն են անում Հայաստանի իշխանությունները։ Լավ, ադրբեջանական հայատյացությունը և վանդալիզմը բոլորիս է հայտնի, բա մե՞նք․․․
Այն, ինչ կատարվում է Հայաստանում, հիշեցնում է գեղարվեստական գրականության հայտնի գործեր։ Մի կողմից, այն հիշեցնում է Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար է տևում օրը» վեպը, որտեղ նկարագրվում է մարդկանց հիշողությունից զրկելով ստրուկներ դարձնելը, որոնք կոչվում էին մանկուրտներ։ Այդ ստրուկ-մանկուրտները պատրաստ էին նույնիսկ սպանել հարազատ մորը։
Տարբերությունն այն է, որ Չ․ Այթմատովի վեպում մանկուրտներ դարձնում էր թշնամին գերիներին, իսկ մեր դեպքում՝ Հայաստանի իշխանությունն իր քաղաքացիներին։ Հարց է առաջանում․ արդյո՞ք Հայաստանի․․․
Կարդացեք նաև
Այո՛, վարչապետ կոչեցյալը, հետևողականորեն գնում է հայ ժողովրդին ստրուկ-մանկուրտներ դարձնելու ճանապարհով։ Այդ մասին են վկայում ինչպես դպրոցական դասագրքերում հայոց պատմության աղավաղումը, բուհերի և գիտական հիմնարկների ջախջախումը, այնպես էլ վերը նկարագրված պաշտոնական կայքերի «խմբագրումները»։ Եվ պետք է ընդունել, որ նա արդեն իսկ գրանցել է որոշ հաջողություններ, մանկուրտներ դարձնելով իր ողջ շրջապատին՝ քպ-ականներ, նախարարներ, քաղաքացիական հասարակություն, որոնք ոչ միայն լուռ համաձայնում են այս որոշումներին, այլ մանկուրտների նման աջակցում և իրականացնում են դրանք։
Պաշտոնական կայքերի «խմբագրումները» հիշեցնում են նաև Ջորջ Օրուելի «1984» վեպը նույնպես։ Ջ Օրուելի հանրահայտ ֆանտաստիկ վեպում նկարագրված երկրում գոյություն ուներ «ճշմարտության» նախարարություն։ Այդ նախարարությունը, ժամանակ առ ժամանակ, կախված իրավիճակից, փոփոխություններ էր կատարում, տարիներ առաջ տպագրված թերթերի հոդվածներում։ Ո՞վ կսպասեր, որ Ջ․ Օրուելի վեպն իրականություն կդառնա XXI դարի Հայաստանում:
Այսպիսով, Հայաստանի վարչապետ կոչեցյալը, մի կողմից հանձնում է Հայաստանի պատմական տարածքները, մյուս կողմից ջախջախում հոգևոր Հայաստանը։ Եկեք խոստովանենք, որ առայժմ այդ ամենը նրան հաջողվում է, քանի որ բացակայում է լուրջ, ժողովրդական ընդվզումը։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ