Լրահոս
Օրվա լրահոսը

Կօգնի՞ մեզ, արդյոք, Ֆրանսիան

Մարտ 15,2024 13:30

Հարցազրույց «Հանուն Հայրենիքի» ամսաթերթի խմբագիր, համանուն կազմակերպության նախագահ Ներսես Ներսիսյանի հետ

– Հարգելի Ներսիսյան, կարելի՞ է հույսեր կապել, որ Ֆրանսիան մեզ կօգնի:

– Պատմական փորձն ասում է, որ՝ ոչ: Ընդհանրապես դյուրին է ավելի շատ վստահել խարդախներին, քան ազնիվներին։ Խարդախներն արտաքնապես պատրաստված են, որ խարդախի չնմանվեն, եւ որովհետեւ կարող են լինել նաեւ ուսյալ, ժպտերես, բարի եւ հավատ ներշնչող, ապա վստահության չարաշահումն ու խաբելը նրանց մասնագիտությունն է: Հիշենք, թե ֆրանսիացիները ինչպես վարվեցին մեզ հետ անցյալ դարասկզբին: Թեեւ Օսմանյան կայսրությունը Կիլիկիան նվաճել էր դեռեւս 1515-ին, այնուամենայնիվ, մինչեւ 1915-ն այնտեղ հայերը մեծամասնություն էին։ 1909-ին երիտթուրքերը Կիլիկիայի հայությանը կոտորածի ենթարկեցին, իսկ 6 տարի անց Կիլիկիան արդեն ամբողջապես հայաթափվեց Հայոց ցեղասպանության հետեւանքով։ Ըստ Սեւրի խաղաղության պայմանագրի, Կիլիկիան պետք է անցներ Ֆրանսիային։ Հայոց ցեղասպանությունը վերապրած շատ հայեր, չնայած ծանր կորուստներին, հավատալով ֆրանսիացիներին, վերադարձան հայրենիք, սակայն թուրքական գրոհների ներքո, Ֆրանսիան միայնակ թողնելով հայ գաղթականներին, դավաճանաբար հեռացավ։

– Կարծես 1921-ի Հայաստանի մասնատման շարունակությունը 2020-ի Ղարաբաղյան պատերազմը դարձավ:

– Եվս մի փաստ՝ ձեր բերած համեմատությունը հաստատելու համար. Թուրքիայի նախագահ Էրդողանը 2021-ի մարտի սկզբներին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասաց. «Որպես ՆԱՏՕ-ում երկու հզոր դաշնակիցներ, մենք կարող ենք զգալի ներդրում ունենալ անվտանգության, կայունության եւ խաղաղության ապահովման գործում, Եվրոպայից մինչեւ Կովկաս, Մերձավոր Արեւելքից մինչեւ Աֆրիկա ձգվող հսկայական տարածքում»։

Մակրոնի հետ զրույցից հետո Էրդողանը հիշեցրեց նաեւ, որ կողմերը աշնանը կնշեն Անկարայի պայմանագրի 100-ամյակը։ Այդ պայմանագրով էր դադարեցվել թուրք-ֆրանսիական վերջին պատերազմը։ Ըստ Էրդողանի, մինչ օրս Անկարայի եւ Փարիզի հարաբերությունների հիմքում դրված է այդ փաստաթուղթը, եւ կողմերը դեռ ունեն «համագործակցության լուրջ ներուժ»։

Անկարայի պայմանագիրը կնքվել էր 1921 թվականի հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ։ Այդ պայմանագրով է որոշվել նոր սահման Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ։ Անկարայի պայմանագրով Ֆրանսիան Թուրքիային է զիջել հսկայական տարածքներ։ Այդ պայմանագիրը փոխել է 1920 թվականին Սեւրի պայմանագրով հաստատված թուրք-սիրիական սահմանները՝ ի շահ Թուրքիայի, զիջելով նրան հայկական տարածքներ։ Ադանան, Օսմանիեն, Մարաշը, Այնթապը, Քիլիսը, Ուրֆան, Մարդինը, Նուսայբինը եւ Ջիզրեն հանձնվել են Թուրքիային։ Իսկ 1938-ին Ֆրանսիան Թուրքիային զիջեց նաեւ հայաբնակ Ալեքսանդրետի սանջակը:

Այս ամենն իմանալով, այսօր ինչպե՞ս կարելի է միամտորեն վստահել Ֆրանսիային, հատկապես, եթե նա ղեկավարվում է նույն կենտրոնից, ինչ որ Թուրքիան:

– Իսկ ի՞նչ եք կարծում, 1988-ին սկսված Ղարաբաղյան շարժումը համաշխարհային ուժերի կողմից ծառայեց որպես միայն միջո՞ց խորհրդային կայսրությունը փլուզելու համար:

– Այո, կա այդպիսի բան, թեեւ իրականում առաջին պահին թվում էր, թե իր էությամբ այն հայկական էր եւ հետապնդում էր հայ ազգային նպատակի իրականացում, սակայն համաշխարհային հայտնի ուժերը կարողացան շարժումը հմտորեն օգտագործել իրենց ծրագրերի համար, հենց այդ պատճառով էլ սկզբնական շրջանում հայտարարված միացումը, որը միավորում էր բոլոր հայերին, աստիճանաբար փոխակերպվեց անկախության, իսկ հայկական հողատարածքների վերամիավորումը՝ ինքնորոշումով: Օրինակ, Արցախի անկախացումից հետո Հովիկ Վասիլյանը, վերլուծելով ստեղծված քաղաքական իրավիճակը, ասում էր. «Ես խիստ անհանգստանում եմ Հայաստանի ապագայով, եթե «նրանք» այդքան հեշտությամբ Ղարաբաղը տվեցին, ուրեմն ինչ-որ վատ բան են նախատեսել Հայաստանի համար»: Ես հակադարձում էի, որ խորհրդային կայսրությունը փլուզելուն նպաստելու դիմաց «նրանք» Արցախով Հայաստանին պարգեւատրել են: Տարիներն անցան, եւ Վասիլյանն, իրոք, իրավացի դուրս եկավ. «Նրանց» մոտեցումը ամենալկտի երախտամոռությունն է, այն, ինչ արդեն օգտագործվել է «նրանց» սկզբունքներով, պետք է սառնասրտորեն դեն նետվի: Ի դեպ, այդպես կվարվեն նաեւ Հայաստանի ներկա իշխանությունների հետ:

– Ինչպիսի՞ տարբերություններ եք նկատում նախկին եւ ներկա իշխանությունների միջեւ:

-Ներկայինս վայ-իշխանություններ են, եւ ո՜ղջ հայությանը պարզապես ծաղրում են: Սակայն տարբերությունները պայմանավորված են միայն արտաքինով, ընդամենը կարող են լինել մի քիչ լավ կամ մի քիչ վատ՝ կախված դերակատարների ունակություններից: Յուրաքանչյուրն իր գործառույթները կատարելուց հետո էստաֆետը հանձնում է հաջորդին: «Վերադասներից» կոնկրետ առաջադրանքներ ստանալով, նրանք պարտավորվում են դրանք կատարել կոնկրետ ժամկետներում: Ըստ հանգամանքների, նրանց վրա կարող է դրվել իշխանության կամ ընդդիմության պարտականություններ, ընդ որում՝ առանց նրանց կամքը հաշվի առնելու, այնպես որ, ինքնուրույն խնդիրներ լուծելու ունակ չլինեն:

– Նոր պատերազմ կլինի՞:

– Ոչ մի երկիր ապահովագրված չէ պատերազմից: Նույնիսկ ԱՄՆ-ն կամ անգամ Շվեյցարիան: Պատերազմին պետք է միշտ պատրաստ լինել, առավելապես դա վերաբերում է մեզ, որ հայտնվել ենք քաղաքական նման փխրուն իրավիճակում:

– Ի՞նչ կարծիքի եք ռուս-ուկրաինական պատերազմի մասին:

– Եթե Իսրայելա-պաղեստինյան պատերազմը քիչ թե շատ կարելի է բացատրել հրեաների եւ արաբների հազարամյա թշնամանքով, ապա այն, ինչ կատարվում է ռուս-ուկրաինական հարաբերություններում, տրամաբանությունից դուրս է: Երկու սլավոնական ժողովուրդներ, որ գրեթե նույն ազգն են, օտարների «օգնությամբ» արդեն հասցվել են բառացի թշնամության եւ անողոք եղբայրասպանության, իսկ զավեշտալին այն է, որ ցեղասպան Թուրքիան է հանձնառնում նրանց հաշտեցնող երկկողմանի բարեկամ ներկայացող երկրի դերը: Պատկերացրեք, որ Թուրքիան հարձակվել է Ադրբեջանի վրա եւ իրար հոշոտում են, իսկ հայերը փորձում են հաշտեցնել նրանց: Նման դեպքում Հայաստանը, բնականաբար, ամեն ինչ պետք է անի, որ ինքը չեզոքություն պահպանելով հանդերձ՝ նրանց կռիվն ավելի թեժացնի:

Այս ֆոնի վրա արժե հիշատակել, որ Բյուզանդիայի հայազգի Վասիլ Երկրորդ կայսրն իր քրոջը` Աննային, կնության տվեց իշխան Վլադիմիրին` պայմանով, որ նրա ժողովուրդը քրիստոնեություն ընդունի, այսպիսով դառնալով Կիեւյան Ռուսիայի կնքահայրը: Այսինքն՝ հա՜յն է այդ երկու ժողովուրդների իրական կնքահայրն ու բարեկամը, ոչ թե Թուրքիան:

Ընդ որում՝ Արեւմուտքի կազմակերպած հերթական վտանգավոր սադրանքներից մեկն էլ կարող է լինել Ուկրաինան ներկայացնող հրեա Զելենսկու՝ Հայաստան կասկածելի գործուղումը:

– Դա կարող է վնասե՞լ հայ- ռուսական հարաբերություններին:

– Հենց միայն բացատրումը, որ Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումը տեղի է ունեցել Ռուսաստանի թողտվությամբ, արդեն վնասում է հայ- ռուսական հարաբերություններին: Իսկ հարց չի՞ առաջանում, թե որն է եղել Ռուսաստանի նպատակը, որն է նրա շահը, նա ինչ է, ինքն իր դե՞մ է գործում, այդ դեպքում ինչո՞ւ։ Զարմացնում է հայ հասարակության մի հատվածի այս հարցերին պատասխանելու անկարողությունը:

Արեւմուտքի նպատակը հասկանալի է եւ տրամաբանական՝ չկա Արցախի խնդիր, այդ տարածքում չկան նաեւ ռուս խաղաղապահներ եւ ուրեմն նա օր առաջ պետք է օգներ Ադրբեջանին՝ իրագործելու այդ սեւ գործը եւ այդպես էլ արեց՝ կանաչ լույս վառելով նրա առաջ: Այսպիսի բացատրությունով ակնհայտ է, որ արեւմտյան աշխարհը պաշտպանեց ադրբեջանական եւ ոչ թե հայկական շահը։ Իսկ ինչո՞ւ է աշխարհը կանգնած Ադրբեջանի մեջքին։

Ինչո՞ւ չի պաշտպանում աշխարհին մշակույթ եւ քաղաքակրթություն տված ազգությանը, այլ պաշտպանում է արհեստածին մի պետության, որը չունի որեւէ ներդրում մարդկության պատմության մեջ։ Արցախի հայաթափումը նրանց համար նպաստավոր էր այն առումով, որ դա դառնում է Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս հանելու հարմար պահ:

Թեեւ, ռուս-հայկական հարաբերությունների օգտին է խոսում, այն, որ սլավոնական այբուբենի` կիրիլիցայի հեղինակներ Կիրիլն ու Մեֆոդին ծագումով հայ են, հայկական գունդն է օգնել Իվան Ահեղին, որ գրավի Կազանը, Ռուսաստանի պարծանք Սուվորովը հայ էր (հայրը՝ Շահսուվարյան, մայրը՝ Մանուկյան), Շտիրլիցի նախատիպը լեգենդար հետախույզ Իվան Աղայանցն է, միեւնույն է, դրանք չեն հակակշում այսօրվա հանգամանքներին շատ նման 1921 թ. Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կնքված Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին, որոնցով Ռուսաստանը Թուրքիային ու Բաքվին նվիրեց Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Արարատ լեռը, Նախիջեւանը…

Վերոհիշատակվող հարցերին պատասխանելու համար, պետք է հասկանալ, որ ռուսներ ներկայացվող Լենինն ու իր շրջապատի բոլշեւիկյան ղեկավարությունը եւ թուրքեր ներկայացվող Աթաթուրքն ու իր նախորդ իշխանության երիտթուրքերի ղեկավարությունը նույն էթնիկական խմբին էին պատկանում եւ կառավարվում էին հրեական կենտրոններից:

– Պարոն Ներսիսյան, այս հարցերի շուրջ ձեր դիրքորոշումը պարզ է, կարծես թե հայ ժողովուրդը չի տեսնում այն վտանգները, որոնց մասին զգուշացնում եք, ինչպե՞ս կամփոփեիք հարցազրույցը:

– Եթե 1916 թվականին Ֆրանսիան չհամոզեր հայերին՝ հրաժարվել պաշտպանական բանակ ստեղծելուց ու չխոստանար պաշտպանությունը ապահովել, չխաբեր, չծախեր, հեռանալով առանց զգուշացման, թուրքերը Կիլիկիան գրավելու ոչ մի շանս չէին ունենա:

Այսօր իրական վտանգը տեսնելը կենսական անհրաժեշտություն է, որովհետեւ պատերազմում հաղթելը հնարավոր է լինում միայն այն դեպքում, երբ տեսնում են թշնամուն։ Բայց ինչպե՞ս տեսնել թշնամուն, երբ նա քողարկված է, հանդես է գալիս կամ ֆրանսիացու, կամ ռուսի, կամ թուրքի, կամ այլ ազգի անվան տակ, երբ թաքնված է բազում այլ դիմակների ետեւում եւ հայի դեմ գործում է ոչ ուղղակի իր ազգի, այլ վարձու դահիճների միջոցով։

Հարցազրույցը պատրաստեց

Լ. ՍԱՐԳՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031