Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սարգսյանի արձանի հարևանության ներքո քարոզում են, որ զենք բռնելը մեղք է, բանակում ծառայելն անհրաժեշտ չէ. Գևորգ եպս. Սարոյան

Մարտ 14,2024 23:50

«Հայաստանն այս պահին գտնվում է ծանր վիճակում, և պատերազմն ամեն վայրկյան անխուսափելի է: Եվ այդ համապատկերում, ոչ ավել, ոչ պակաս, մեր բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանի արձանի հարևանության ներքո քարոզում են, որ զենք բռնելը մեղք է, բանակում ծառայելն անհրաժեշտ չէ, որը բացահայտ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանն ու մեր ազգի գոյությանը»,- ասում է Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

«Առհասարակ «Խղճի ազատության» մասին օրենքը վերանայման կարիք ունի: Այս պահին, երբ Հայաստանը գտնվում է այսպիսի ծանր վիճակում, որևէ մեկն իրավունք չունի քարոզել, որ զենք վերցնելը մեղք է: Խոսքը վերաբերում է հայրենիքի պաշտպանությանը: Ավելին, կան տեղեկություններ, որ Եհովայի վկաները շատ վատ են արտահայտվում մեր նահատակների վերաբերյալ: Բազում ընտանիքներ ունենք, ովքեր իրենց զավակներին տվեցին հայրենիքի համար, ու այսօր ինչ-որ մի խումբ այդ ամենը հարցականի տա՞կ է դնում»,- ասում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

«Սա ազգային անվտանգության խնդիր է: Մտնում են շենքեր, թողնում իրենց գրականությունը: Սա բացահայտ հոգեորսություն է: Իսկ մենք ի՞նչ գիտենք, թե ազգը պառակտելուն միտված աղանդներն ում կողմից են հովանավորվում Հայաստանում: Ես վստահ եմ՝ մեր Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կունենա համապատասխան տեղեկություններ այդ մասին»,- ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդը:

Նրա խոսքով՝ այս պայմաններում, երբ մեզ անհրաժեշտ է համախմբում, հայտնվում են մարդիկ, ովքեր ասում են՝ պետք չէ երկիրը պաշտպանել:

«Մարդիկ, ովքեր չունեն երկրի, հայրենիքի գիտակցություն… Այս մարդկանց համար չկա հայրենիք ասվածը, իրենց համար սահման գոյություն չունի: Իրենց համար մեկ է՝ հողը հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական: Բայց մեզ համար մեկ չէ: Չէ՞ որ այս հողի համար մենք հազարամյակներով արյուն ենք թափել»,- ասաց Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031