«Ազատություն». «Հնարավո՞ր էր արդյոք խուսափել ռազմական լուծումից՝ այո». այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ իր խոսքով ասած, «վարագույրները բացելով»:
Ըստ Ալիևի, 2018-ի իշխանափոխությունից հետո «ՀՀ նոր կառավարությունը տարածքներ վերադարձնելու վստահեցում է տվել»։
Պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահի կողմից առաջին անգամ արվող այս հայտարարությունը։
Հերթական կոշտ քննադատությունը՝ Ֆրանսիային
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահն այսօր հերթական անգամ կոշտ քննադատության ենթարկեց Ֆրանսիայի իշխանություններին՝ արդեն որերորդ անգամ պնդելով, թե պաշտոնական Փարիզը կողմնապահ դիրքորոշում է որդեգրել Ադրբեջանի հանդեպ։
«Ֆրանսիայի դիրքորոշումն ամբողջությամբ հակասում է միջազգային հանրության որդեգրած մոտեցումներին։ Ֆրանսիական կառավարության արձագանքը Ղարաբաղյան երկրորդ պատերազմին և հակաահաբեկչական գործողությանը բացարձակապես համարժեք չէր։ Ֆրանսիան փորձում է պատժել մեզ մեր իսկ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար», – պնդում էր Ադրբեջանի նախագահը՝ Բաքվում հրավիրված համաժողովի մասնակիցներին փորձելով համոզել, թե հակաադրբեջանական տրամադրությունները Ֆրանսիայում արդեն կենցաղային բնույթ են սկսել կրել։
«Ֆրանսիայում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել։ Էվիան քաղաքում պղծվել է ադրբեջանցի բանաստեղծուհի Նաթավանի հուշարձանը, վրան կարմիր ներկ են լցրել, կոտրել են քիթը։ Սա տեղի է ունեցել Ֆրանսիայում այն պատճառով, որ նրանք այդպես էլ չեն կարողացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Եվրամիությունում պատժամիջոցների սահմանել Ադրբեջանի դեմ», – ասում էր Ալիևը։
«Որտեղի՞ց Հայաստանին այդքան գումար»
Ադրբեջանի նախագահի այսօրվա ելույթում Ռուսաստանին ուղղված քննադատությունն շատ ավելի քողարկված բնույթ էր կրում։ Նա պնդում էր, թե 2023-ի սեպտեմբերին, Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հարձակումից հետո, ադրբեջանցի զինվորականների տրամադրության տակ մոտ մեկ միլիարդ դոլարի ռազմավար է հայտնվել։
«Հարց է ծագում՝ որտեղի՞ց Հայաստանին այդքան գումար։ Պարզ է իհարկե, որ մեր դեմ օգտագործվող սպառազինությունը նրանց անվճար էր տրամադրվում», – հայտարարում էր Ալիևը՝ գերադասելով, սակայն, չնշել, որ հայկական կողմի զինանոցի գերակշիռ մասը ռուսական ծագում ուներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: